Հասարակություն 15:40 05/12/2012

Պատգամավորը ԲՈւՀ-ը դարձրել է «կլիենտների» հետ հանդիպման վայր (Տեսանյութ)

Հեղինակ` Սյուզի Բադոյան

Panorama.am-ում սկսում ենք շարք, որի շրջանակներում անդրադարձ կկատարվի օրենսդիրի հատկապես այն անդամներին, ովքեր հասարակության լայն շրջանակներին հայտնի են դարձել պատգամավոր ընտրվելուց հետո միայն: Կփորձենք հատկապես մանրամասներ ներկայացնել վերջիններիս` մինչ պատգամավոր դառնալը ծավալած գործունեության, դրսևորած հասարակական-քաղաքական ակտիվության, ինչպես նաև տեղեկություններ` իրական և հայտարարագրված ունեցվածքի վերաբերյալ: Շարքի առաջին հերոսը ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն է, ով թեև ձգտում է ամենուր ներկայանալ իր գիտական գործչի իմիջով, սակայն հարազատ բուհի միջավայրում վայելում է կաշառակեր դասախոսի համբավ:

Պատգամավորը նախապես համաձայնել էր հարցազրույց տալ և պատասխանել իր անձին վերաբերող բոլոր հարցերին, բայց երբ բանը հասել է անցյալի մութ գործարքների մասին հարցադրումներին, վերջինս վրդովված ընդհատել է զրույցը և դուրս է հրավիրել լրագրողին: Փաստորեն ԲՀԿ-ականների վերին էշելոններում իր «պատրաստվածությամբ հայտնի» օրենսդիրը պատրաստ չի եղել պատասխանել ստանդարտ լոբինգից դուրս հարցերին: Իսկ դրանք վերաբերում էին հետխորհրդային տարիներին նրա անցած ճանապարհին՝ առևտրաարդյունաբերական բորսա, պետական համակարգ, համալսարանական և գիտական գործունություն, կուսակցական աշխատանք (ԱԺՄ-ից մինչ ԲՀԿ հիմնադիր անդամ) և այլն:

Մեզ հետաքրքրում էր՝ ինչո՞վ է փայլել երիտասարդ գիտաշխատողը գործադիր իշխանությունում, ինչպե՞ս է պետգույքի կառավարման փոխնախարար Մելքումյանը դիմացել այս ու այլուր պետգույք սեփականաշնորհելու գայթակղություններին, կամ դիմացե՞լ է արդյոք:

Հարցերից անակնկալի եկած պատգամավորը, իհարկե փորձ արել է համոզել, թե իր զբաղեցրած պաշտոնը երբեք չի ծառայել իր մերձավորի կամ սեփական շահերին, անգամ պնդել է, թե չունի սեփականություն, ինչ ունի չունի՝ բաց ոււ թափանցիկ ներկայացրել է ԿԸՀ հայտարարագրում :

Այդուհանդերձ «ոչ մի շարժական և թանկարժեք գույք չունեցող» պատգամավորի անցյալի հետքերով մի փոքր գնալով` արեցինք հետաքրքիր բացահայտումներ. պարզեցինք, թե բոլորիս քաջ հայտնի դեմքերից քանի~ քանիսն են իրենց գիտական թեզերը գրելիս հույսը դրել տնտեսագետ պրոֆեսոր Միքայել Մելքումյանի վրա, իսկ նրանք ոչ ավելի, ոչ պակաս պատգամավորներ, գործարարներ ու չինովնիկներ են:

Առանձին թեմա է արդեն ՀՈՒՅՍԻ կշիռը, որ փողից բացի ինչով ասես չափվել է ռեզյումեներում գիտական աստիճան ունենալու կռիվ տվողների համար:

Մեզ հաջողվեց պարզել նաև, թե որն է Միքայել Մելքումյանի մյուս հիմնական զբաղմունքը՝ ԱԺ պատերից դուրս:

Պարզվում է պատգամավորը, ունենալով ահռելի տարածքներ Երևանի ցանկացած վայրում, այնքան խնայող է գտնվել սեփական փողերը տնտեսելու հարցում, որ համալսարանի իր ղեկավարած ամբիոնը դարձրել է «բիզնես կենտրոն»: Ժողինսիտիտուտ է հրավիրում նա իր «կլիենտներին», հանդիպում իր օբյեկտները վարձել ցանկացողների հետ, ոգևորված գներ է կրակում ու հետո բանակցում նրանց հետ, իսկ հետո, ասում են, իր գիտական աստիճանն է մեյդան բերում բիզնեսմեն պատգամավորը, որպեսզի հավատ ներշնչի կլիենտի մոտ:

Որքան էլ զարմանալի թվա համալսարանական, գիտական, պատգամավորական ակտիվ գործունեությամբ զբաղվող պատգամավորը անձամբ է իր հեռախոսահամարը փակցրել վարձակալությամբ տրվող սեփական տարածքների մուտքերի դռներին և անձամբ ինքն էլ զբաղվում է բրոկերությամբ:

Ի դեպ, սրանք բավականին պատկառելի գներ ունեցող տարածքներ են՝ Երևանի Կենտրոն և Արաբկիր համայնքներում, որոնք պատգամավորի մայրը` Գրետա Սահակյանը (կամ ինքը` պատգամավորը` մայրիկի անունով) սեփականաշնորհել է դեռևս իր փոխնախարար եղած ժամանակ: Ավելորդ չէ նշել, որ Միքայել Մելքումյանը ժամանակին իր պաշտոնական դիրքից օգտվելով՝ այդ ահռելի տարածքները սեփականաշնորհել է ծիծաղելի գներով:

Ասենք, Արմենիա լադայի հարևանությամբ 821 քմ տարածք է սեփականացրել` 5 մլն 733 հազ դրամով՝ 1 քմ-ի դիմաց վճարելով ընդամենը 6990 դրամ (Կոմիտասի 49 շենք ), Մոսկովյանի 33 հասցեում 176,9 քմ մակ.՝ 4 ,104,080 դրամով , այսինքն՝ 1 քմ 23,180 դրամով:

Կորյունի 19 ա հասցեում 53.1 քմ մակ.՝ 1 մլն դրամով , ստացվում է՝ 1 քմ-ի դիմաց վճարել է 18,800 դր :Եվ այս շարքը կարելի է շարունակել Նաիրի Զարյան, Հրաչյա Քոչար փողոցների հասցեներով:

Նշենք, որ Միքայել Մելքումյանը նույն տարիներին է կառուցել իր եռահարկ շքեղ առանձնատունը՝ ԱԺ-ին հարակից փողոցում (այստեղ խոշոր գործարարների առանձնատներ են ):

Հ.Գ. Հուսանք, առաջիկայում մեզ կհաջողվի պարզել նաև, թե ինչո՞ւ կամ ինչից հետո է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մելքումյանն իր հարազատ բուհում (ՀՊՏՀ) կաշառակեր դասախոսի համբավ վայելում:

Նախորդող` Նյարդայնացած պատգամավորը դուրս է հրավիրել լրագրողին (տեսանյութ) 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:33
Ձկնորսական նավակում հայտնաբերվել է 92 կգ սիգ
Ջրային պարեկները, Սևանա լճի ափամերձ տարածքը սպասարկող ոստիկանության ստորաբաժանումներն ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները...
Աղբյուր` Panorama.am
14:26
ՌԴ-ն կշարունակի զարգացնել հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ. Պեսկով
Մոսկվան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ, կայունությամբ և անվտանգությամբ և կշարունակի զարգացնել հարաբերությունները Երևանի ու Բաքվի...
Աղբյուր` Panorama.am
14:18
Կրեմլում կասկածում են, որ Հայաստանը կարող է միաժամանակ լինել ԵՄ և ԵԱՏՄ անդամ
Դժվար թե Հայաստանը կարողանա միաժամանակ լինել ինչպես Եվրամիությունում, այնպես էլ Եվրասիական տնտեսական միությունում։ Ճեպազրույցում ասել է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
14:11
Ադրբեջանի ֆшշիuտ նախագահի վերջին օրերին արտահայտած մտքերը նոր չեն, ուղղակի այլ խմբագրական ձևակերպումներով ու համատեքստում. Դանիելյան
«Ադրբեջանի դասական իմաստով ֆաշիստ նախագահի (միայն ռամիլ սաֆարովին հերոսացնելը լիարժեք բավարար ապացույց է) վերջին օրերին արտահայտած մտքերը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Հայաստանի իշխանությունները պետք է խելոք գնան նոյեմբերի 9-ի փաստաթղթով նախատեսված մեխանիզմների կիրառմանը. Մարուքյան
«Ես չեմ ուզում մոխիրը լցնենք գլխներիս, ասեն՝ վայ մեր մահը եկել է, ի՞նչ պետք է անենք»,-ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութւոմ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Կստեղծվի Ստեփանակերտի մոնումենտալ արվեստի կոթողների պատկերազարդ թվային ցանկ
Արցախի Զբոսաշրջության և  մշակույթի զարգացման գործակալությունը  նախաձեռնել է նոր՝ թշնամի Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
13:20
Շարունակել սահմանազատման գործընթացը, լուծել պահվող անձանց խնդիրը, լուծարել Մինսկի խումբը... Փաշինյանի առաջարկները
Կնքել «Խաղաղության պայմանագիր», փոխադարձաբար հրաժարվել էսկալացնող խոսույթներից, շարունակել սահմանազատման գործընթացը, ամբողջական...
Աղբյուր` Panorama.am
13:18
Հայրենազրկման պատմական փաստը ժխտելու փաշինյանական մտագալարումներին չենք անդրադառնալու, դրանով պետք է զբաղվեն առաջին հերթին հոգեբույժները, ապա իրավապահները. Հայկ Դեմոյան
««Արևմտյան Հայաստան» հասկացությունը մարգինալացնելու և արժեզրկելու, ձեռքի հետ նաև Հայոց ցեղասպանության ու հայրենազրկման...
Աղբյուր` Panorama.am
13:07
Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ
Երևանում հունվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
12:54
Իջևանի Ծռերը նոր իրավարար վճիռ չեն կարողանում ստանալ. Քաղաքագետ
«Որքան հասկանում եմ «Սևւրի Պայմանագիր 2» չի ստացվում ստորագրել։ ԱՄՆ ներկա վարչակարգը Վիլսոնից ավելի ազնիվ է։ Իջևանի Ծռերը նոր...
Աղբյուր` Panorama.am
12:44
Եթե մարդն անկողնային անշարժ է, իրա համար ինչ տարբերություն թոշակն առձեռն կստանա, թե քարտով. Փաշինյան
«Առաջարկում եմ հիմա որոշում կայացնենք, որ կանխիկ թոշակ ընդհանրապես գոյություն չունենա, բոլորին թոշակը տանք քարտերի...
Աղբյուր` Panorama.am
12:41
Ինչպես ձեռք բերել տրանսպորտի արտոնյալ տոմսային փաթեթներ
Հունվարի 9-ից արդեն իսկ ուժի մեջ մտած տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները սեփական ֆիզիկական անհպում...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հրդեհի պատճառով «Օսկարի» հավակնորդների հայտարարումը հետաձգվել է
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության հավակնոդների  հայտարարումը հետաձգվել է Լոս Անջելեսում բռնկված հրդեհների...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սա ավիացիոն ոլորտում մեր բարեփոխումների արդյունք է. Փաշինյանը՝ դեպի ԵՄ ՀՀ քաղաքացիների արտահոսքի բազմապատկման մասին
«ԵՄ երկրների դեսպանատներում մեր քաղաքացիների՝ վիզաների ստանալու մեծ հերթեր են գոյացել և սա շատ մեծ դժգոհություն է...
Աղբյուր` Panorama.am
12:04
Հայաստանի ղեկավարությունը չունի որևէ «պլան բ» հնարավոր պատերազմի պարագայում. Սուրեն Սարգսյան
«Ոչ ոք չի վիճարկում, որ խաղաղ ճանապարհով բոլոր խնդիրների լուծումը լավագույն սցենարն է: Ոչ ոք սխալ չի գնահատում իրերի իրական...
Աղբյուր` Panorama.am
11:53
Արևմտյան Հայաստան չի կարող լինել Արմավիրից այն կողմ, այն Արաքս գետի մոտ ավարտվում է․ Փաշինյան
«Իրական Հայաստանի կոնցեպտի մեջ... ուշադիր, նախադասություն, որը, համոզված եմ, աղմուկ է հանելու. երբ որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան,...
Աղբյուր` Panorama.am
11:47
Փերիս Հելիթոնի տունն այրվել է
Ամերիկացի դերասանուհի, գործարար Փերիս Հիլթոնի՝ Մալիբուում գտնվող  լողափնյա տունն ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսում բռնվկած...
Աղբյուր` Panorama.am
11:41
Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու օրենսդրական նախաձեռնությանը
«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին...
Աղբյուր` Panorama.am
11:21
WTA-250. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակչում է
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ: Աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Մեկ օրում վարելու իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 35 դեպք է գրանցվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն
Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։
Աղբյուր` Panorama.am
10:38
Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները». Աբրահամյան
«Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում,...
Աղբյուր` Panorama.am
10:31
Լուկաս Սելարայանը վերադարձել է արգենտինական «Բելգրանո»
«Ես արդեն տանն եմ, շատ երջանիկ և պատրաստ եմ հիանալի տարի անցկացնել»
Աղբյուր` Panorama.am
10:21
Չադի նախագահի նստավայրի վրա հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
«ՌԻԱ նովոստին» ստացել է Չադում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության վայրից առաջին կադրերը։ Կադրերում երևում են...
Աղբյուր` Panorama.am
09:48
Քաոս է. Լոս Անջելեսում զոհերի թիվը կարող է ավելանալ
Ուժեղ քամին ու արագորեն տարածվող անտառային հրդեհները քաոս են ստեղծել Լոս Անջելես նահանգում։ CNN-ի փոխանցմամբ, նահանգապետը հայտարարել է հինգ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Արամ Առաջինը կապ է հաստատել ԱՄՆ-ում հայ համայնքի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս  Արամ Առաջինը  կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ...
Աղբյուր` Panorama.am
09:22
59-ամյա Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է հայտնվել
Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա...
Աղբյուր` Panorama.am
09:22
Չարենցավանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
09:20
ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
Լոս Անջելեսի անտառային հրդեհներից ավերվել են շենքեր,  հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները, բիզնես հաստատությունները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}