Մանչինի. «Չհայտնվեցի՞նք Եվրոպայի լիգայում. շատ ավելի լավ»
Չեմպիոնների լիգայի մրցաշարում Անգլիայի չեմպիոնները խմբում գրավեցին վերջին տեղը` 6 խաղում չտոնելով և ոչ մի հաղթանակ: Վերջին խաղում «Մանչեսթեր Սիթին» 0:1 հաշվով զիջեց Դորտմունդի «Բորուսիային»:
Խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում մանչեսթերյան թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին կարծիք է հայտնել, որ հիմա իր սաները կկենտրոնանան Անգլիայի Պրեմիեր լիգայի վրա, և շատ ավելի լավ է, որ նրանք չեն հայտնվել Եվրոպայի լիգայում:
«Ակնհայտ է, որ Եվրոպայի լիգայում չհայտնվելը կօգնի կենտրոնանալ միմիայն Անգլիայի առաջնության վրա: Այդուհանդերձ, մենք ուզում ենք խաղալ այնտեղ: Հենց այդ նպատակով էինք մեկնել Գերմանիա:
Նախորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի մրցաշարում ավելի հաջող հանդես եկանք, իսկ այս տարի մեզ դժվար խումբ էր բաժին հասել: Բացի այդ, եթե սխալ ես թույլ տալիս մեկնարկային 3 խաղում, հետագայում դժվար է վերականգնել կորցրած դիրքերը: Չեմպիոնների լիգան տարօրինակ մրցաշար է: «Բորուսիան» նախորդ մրցաշրջանում մեզ նման խմբային փուլն ավարտեց վերջին տեղում, իսկ այս տարի, կարծում եմ, նրանք կարող են պայքարել չեմպիոնի կոչման համար: Յուրաքանչյուր տարի Չեմպիոնների լիգայում կարող է փոխվել իրավիճակը»,- նշել է Մանչինին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա