«Սասնա Ծռեր» էպոսն ընգրկվել է է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում
«Սասնա Ծռեր» էպոսն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում: Այս մասին Panorama.am-ին հայտնեց մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Հասմիկ Հախվերդյանը: Նա ավելացրեց, որ որոշումն ընդունվել է քիչ առաջ ու հավելյալ տեղեկատվություն այս պահին չունեն:
Նշենք, որ Փարիզում դեկտեմբերի 3-7-ն անցկացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման հարցերով միջկառավարական կոմիտի 7-րդ նիստը: Հ. Հախվերդյանը նաև տեղեկացրեց, որ նիստին մասնակցում է նաև մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը:
Նախորդող նորություն`«Սասունցի Դավիթ» էպոսը հնարավոր է ընդգրկվի ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան