Տորրես. «Չելսին» աշխարհի ակումբային առաջնության ֆավորիտն է»
«Չելսիի» հարձակվող Ֆեռնանդո Տորրեսը հայտարարել է, որ աշխարհի ակումբային առաջնությունը կարևոր մեկնարկ է համարում լոնդոնյան թիմի համար: Այս մասին գրում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Չելսին» պետք է ֆավորիտ համարվի տիտղոսի համար պայքարում, թեև ինձ համար այն ոչ մի նշանակություն չունի: Դա կարող է միայն մեծացնել ճնշումը: Վերջիվերջո, կարևոր չէ` ֆավորի՞տ ես, թե՞ ոչ, քանի որ ամեն ինչ որոշվում է խաղադաշտում:
Մենք երբեք հանդես չենք եկել Ասիայում, իսկ այնտեղ խաղալը միշտ էլ դժվար է: Այնտեղ բոլորովին այլ մթնոլորտ է: Խոսքը երկրպագուների մասին չէ, այլ եղանակային պայմանների: Մենք պետք է պատրաստվենք նաև հոգեբանորեն: Հուսով եմ` կհասցնենք հարմարվել, որպեսզի կարողանանք հաղթել:
Կարծում եմ` այս մրցաշրջանում սա մեր կարևոր նպատակներից մեկն է, քանի որ կրկին հանդես գալ չենք կարող այնքան ժամանակ, մինչև նորից հաղթող դառնանք Չեմպիոնների լիգայում»,- նշել է Տորրեսը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա