Համացանց 20:47 05/12/2012

Հակոբ Ժաքյան. «Ես շարունակում եմ սիրել իմ նախագահին... «The Wall Street Journal»-ի անդրադարձը սիրիահայության խնդիրներին

«Սիրիական պատերազմը, որն արդեն փախստականների ճգնաժամ է հարուցել հարևան Թուրքիայում, Հորդանանում և Լիբանանում, անդրադարձել է նաև հայուրավոր մղոններ հեռավորության վրա գտնվող փոքր քրիստոնեական երկրի՝ Հայաստանի վրա»: Այս մասին գրում է ամերիկյան «The Wall Street Journal» պարբերականը՝ «Հայաստանը զգուշավոր է սիրիացիներին ընդունում» հրապարակման մեջ:

Հոդվածի հեղինակ Ջո Փարքինսոնի խոսքերով, սիրիական առևտրային կենտրոն հանդիսացող Հալեպ քաղաքից քաղաքացիական պատերազմից փախած էթնիկ հայերը ապաստան են գտել Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ արհեստանոցներով լի Գլինկայի փողոցում, որտեղ պարբերաբար հավաքվում են աշխատանք գտնելու հույսով, թեյ են խմում և կիսվում հայրենիքից ստացված վերջին վատ նորություններով:

Նշվում է, որ սիրական հակամարտության 20 ամիսների ընթացքում մոտ 6000 սիրիահայ համայնքի ներկայացուցիչներ են ժամանել Հայաստան, որը շատերին «հիշեցնում է Օսմանյան կայսրության վերջին տարիներին զանգվածային սպանությունների հրահրած արտագաղթը»:

Տիգրան անունով ներկայացած 27-ամյա երիտասարդ սիրիահայը լրագրողին պատմել է, թե իր բախտը բերել է Հայաստանում, քանի որ իրեն հաջողվել է քիչ աշխատատեղերի առկայության պարագայում վաստակել 200 դոլար՝ աշխատելով մեքենաների վերանորոգման արհեստանոցում:

«Նրանք ովքեր չունեն աշխատանք, դժվար թե կարողանան մոռացության տալ այն, ինչ թողել են հետևում», - ասել է Տիգրանը:

«Մոտ 100 հազար հայեր Սիրիան անվանում են իրենց հայրենքը: Նրանք երկրի քրիստոնեական բնակչության մաս են կազմում և հիմնականում վախենում են սիրիական ընդդիմության կողմնակիցների վրեժխնդրությունից, հաշվի առնելով որ իրենց համայքներից շատերը սատարել են Բաշար ալ-Ասադին: Շատ հայեր վախենում են նաև նախորդ տասնամյակի իրաքյան փորձից, որտող 2003 թ-ին Սադամ Հուսեինին վարչակազմի տապալումից հետո համայնքային բռնությունների արդյունքում քրիստնեական բնակչության կեսը ստիպված էր եղել լքել երկիրը» - ասված է հրապարակման մեջ:

Երևանում գործող Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչադ Կիրակոսյանը հեղինակի հետ զրույցում նշել է, թե կառավարությունը մտահոգ է փախստականների հարցի վերաբերյալ:

«Ոչ մեկ չի խոսում այդ մասին բարձրաձայն, սակայն յուրաքանչյուրն էլ մտահոգ է փախստականների ալիքի մեծացման հեռանկարով, այն դեպքում, եթե կրկնվի իրաքյան սցենարը», - ասել է Կիրակոսյանը:

Փարքինսոնի խոսքերով, փախստականներն հավելյան խնդիրներ են ստեղծել Հայաստանի նման փոքր և ոչ հարուստ երկրի համար, քանի որ կառավարությունն առանց այն էլ ջանքեր է գործադրում՝ նվազեցնելու 20 տոկոսի հասնող գործազրկությունն ու սփյուռքից տրամադրվող օգնության ծավալների կրճատումը:

«Միշտ ասել ենք, որ սիրով կընդունենք բոլոր հայերին, սակայն մեր երկիրը տնտեսապես այնքան էլ բարվոք վիճակում չէ: Այդ մարդկանց աշխատանք ու եկամուտներ են անհրաժեշտ», - լրագրողի հետ զրույցում ասել է ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Հրապարակման մեջ անդրադարձ կա նաև սիրիահայերի կեցության բարելավմանն ուղղված Հայաստանի կառավարության ձեռնարկած ջանքերին, դրանց թվում վիզաների և անձնագրերի տրամադրման պարզեցված գործընթացը, սիրիական վարորդական իրավունքների ճանաչումը, Երևանյան երկու դպրոցների կողմից սիրիահայերի համար հատուկ ծրագրով դասավանդումների կազմակերպումը, ինչպես նաև փախստականներին կացարաններով ապահովումը:

Հրապարակման մեջ նշվում, է թե սիրիական ընդդիմության պատերազմի մասին պատմություններն հիմնականում կողմնակալ են, որտեղ սիրիական վարչակազմը ներկայացվում է «ագրեսիվ»: Սակայն Հայաստանում ապաստան գտած հայերը խոսում են Ասադի «դրական կերպարի» մասին, ով պայքար է մղում սուննի ապստամբների դեմ, նրանց անվանում են ահաբեկիչներ և սատարում են Դամասկոսի՝ ապստամբությունը ճնշելու քաղաքականությունը»:

Զրույցի ընթացքում Հալեպի 22-ամյա բնակիչներից Հակոբ Ժաքյանը սարսափով է վերհիշել ապստամբների սպառնալիքներն ու հարձակումները Հալեպի բնակիչների վրա, ինչի պատճառով էլ ստիպված է եղել լքել երկիրը:

«Ես շարունակում եմ սիրել իմ նախագահին: Նույնիսկ հիմա ազգաբնկաչության 80 տոկոսը սատարում է նրան», - ասել նա` խոսելով Բաշար ալ-Ասադի մասին:

Հեղինակը գրում է, թե փախստականներից շատերի համար վերադարձի հեռանկարն առավել է բարդանում, քանի-որ նրանց հետապնդում է նախորդ ջարդերի ուրվականը:


«Սիրիահայերի մեծ մասը 1915 թ-ին Օսմանյան կայսրության փլուզման տարիներին իրականացված մոտ 1,5 միլիոն հայերի զանգվածային սպանությունների զոհերի ժառանգներն են»:

Սամվել անունով 62- ամյա մի տղամարդ լրագրողի հետ զրույցում ասել է, թե հայրենիք վերադառնալու հույս չի կորցրել: «Իմ պապը Թուրքիայից փախուստի ժամանակ կորցրել է իր երեք եղբայրներին» ու հավելել, թե չգիտի՝ կվերադառնա երբևէ հայենիք թե՝ ոչ: «Մենք նորից փախստականների ենք վերածվել», - ասել է նա:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:42
Մենք ԵԱՏՄ-ն լքելու որևիցե միտում չունենք. Ալեն Սիմոնյան
«Այդ գործընթացը Հայաստանի ժողովրդի կամքն է, և մենք այդ  կամքը քննարկելու, քվեարկելու, որոշում ենք կայացնելու Ազգային ժողովում, դրանից...
Աղբյուր` Panorama.am
13:30
Մեկնարկել է Միրզոյան-Լավրով ընդլայնված կազմով հանդիպումը
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ընդլայնված կազմով հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ խոսնակը։
Աղբյուր` Panorama.am
13:27
Նիկոլ Փաշինյանն օլիգարխներին թողած՝ ընկել է ժողովրդի երկու կոպեկի հետևից. Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է  աղբարկղ նետել հայտարարգրման մասին օրենքը։ ...
Աղբյուր` Panorama.am
12:55
Իրավական աջակցության կարիք ունենք. Լրագրող Անի Գևորգյանի ահազանգը
«NewDay.am» լրատվական կայքի խմբագիր Անի Գևորգյանն հազանգում է՝ իրավական աջակցության կարիք ունեն։ Բանն այն է, որ ԱԺ նիստի...
Աղբյուր` Panorama.am
12:39
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մարկ Ռուբիոյին
Արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մարկ Ռուբիոյին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում նշանակվելու...
Աղբյուր` Panorama.am
12:35
Ալեն Սիմոնյանը ճեպազրույցի ժամանակ «Արցախ» ասաց, ապա ուղղեց իր «սխալը»՝ չորս անգամ կրկնելով «Ղարաբաղ»
«Հետևում ենք դատավարությանը, գիտենք, տեսնում ենք՝ ինչ է կատարվում,  բայց արձագանքելու որևէ բան չկա»,- լրագրողներին ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
12:19
Պարո՛ն Խաչատրյան, մարդ ներկա չի՝ դուք ինչ-որ կլիշեներ եք փորձում կպցնել. Լարված վիճակ Ալեն Սիմոնյանի և Արթուր Խաչատրյանի միջև
«Տիկին Վարդանյան, շնորհակալություն, որ ձեր կուսակցության ներկայացրած թեկնածուին հղում կատարելն համեմատեցիք ոչ կոռեկտ արտահայտության հետ,...
Աղբյուր` Panorama.am
12:17
Բաբկեն Պիպոյան. Որքան էլ փորձեն մանիպուլացնել, ժամերով կանգառում սպասող թոշակառուն չի կարող չնկատել, որ տրանսպորտն էականորեն թանկանում է
«Իրազեկ և պաշտպաված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ այսօր տարածած տեսանյութում թոշակառուների...
Աղբյուր` Panorama.am
12:08
Հրդեհ Սպիտակի մանկապարտեզներից մեկում, տարհանվել է 117 սան և 29 աշխատակից
Հունվարի 21-ին, ժամը 10։52-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
11:59
Հայտարարագրման համակարգը պետք է չեղարկվի. Մեսրոպ Առաքելյան
«Իշխանությունների կողմից ժողովրդին ծաղրող հերթական քայլը՝ եկամուտների համատարած հայտարարագրումը շատ լուրջ խնդիրներ է առաջացնելու...
Աղբյուր` Panorama.am
11:47
«Թել-Սել»-ի հետ ապօրինի պայմանագիրը պետք է չեղարկվի. Մանուկյան
«Տրանսպորտի թանկացման ուղիղ պատասխանատուն Արամ Զավենի Սարգսյանն է, իր թիմակիցներն ասել են՝ իր հետ քննարկել ենք, ինքն ասել են «ես...
Աղբյուր` Panorama.am
11:38
Դուրս եկավ, որ հայ ժողովուրդը «Facebook»-ում փայատեր է դառնում. Սիսակ Գաբրիելյան
«Մենք հնարավորություն ենք տալու, որ «Facebook»-ում, «Apple»-ում  և մնացած տեղերում մի քիչ ավելի շատ ներդրում...
Աղբյուր` Panorama.am
11:28
Լքված Louis Vuitton ու այլ արժեքավոր պայուսակներ՝ հանուն Թրամփի երդմնակալության
Լքված Louis Vuitton ու այլ արժեքավոր պայուսակներ, իրեր, բաճկոններ. Մարդիկ իրենց իրերը թողել են փողոցում, որպեսզի կարողանան մասնակցել ԱՄՆ 47-րդ...
Աղբյուր` Panorama.am
11:17
Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է
Այսօր Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծննդյան...
Աղբյուր` Panorama.am
10:51
Պանիկովսկիներ, գողոնը ե՞րբ եք վերադարձնելու. Մեսրոպ Մանուկյան
«Կեղծ է, որ Երևանի քաղաքապետարանը նոր ավտոբուսներ է գնելու։ 2025 թվականի բյուջեով 0  նոր շարժակազմ է  պլանավորված։ Ոչ մի հատ...
Աղբյուր` Panorama.am
10:47
Մի հատ մարդ ունենք, էն էլ գերի է. Լարված վիճակ է ավագանիում
Երևանի ավագանիում լարված իրավիճակ է։ Մինչ քվորում չլինելու պատճառով 30 րոպեանոց ընդմիջում է, վեճի բռնվեցին «Ազգային առաջընթաց»...
Աղբյուր` Panorama.am
10:47
Ուսուցչին ասացի՝ այ որ կամավոր ատեստավորում անցնեք ոչ միայն տրանսպորտի սակագինն, այլև բազմաթիվ այլ ծախսեր ձեր աչքին չեն երևա. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, որում հայտնում է,թե որոշել է մետրոյով գնալ աշխատանքի և դրա համար տերմինալից միանգամյա տոմս է գնում։...
Աղբյուր` Panorama.am
10:26
Քվորում չկա. Երևանի ավագանու արտահերթ նիստը հետաձգվեց կես ժամով
Երևանի ավագանու արտահերթ նիստ չգումարվեց քվորում չլինելու պատճառով։ «Ներկա են 26 ավագանու անդամ, քվորում առկա չէ: Հայտարարում եմ 30...
Աղբյուր` Panorama.am
10:16
Հաճախ տրվող հարցեր հայտարարագրման վերաբերյալ. Պատասխանում են ՊԵԿ-ից
Ովքեր պետք է 2024 թվականի հաշվետու տարվա համար՝ 2025 թվականին ներկայացնեն եկամուտների հայտարարագիր։  ՊԵԿ տեղեկատվության և...
Աղբյուր` Panorama.am
10:15
Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում հրդեհի հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
Թուրքիայի Բոլու քաղաքի լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 6-ի, 31-ը վիրավորվել են։ Դեպքի մասին հայտնում է ...
Աղբյուր` Panorama.am
10:15
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը թող գա ու ժողովրդի դեմ պատասխան տա ստվերի ու թալանի համար. Մեսրոպ Մանուկյան
«Երբ իրենք ներդրեցին միասնական տոմսային համակարգը, բերեցին «Թել-Սել» խայտառակությունը, փաստ է՝ «Երևանի ավտոբուս»...
Աղբյուր` Panorama.am
09:46
Մինչ ավագանու արտահերթ նիստը, Մեսրոպ Մանուկյանն ի ցույց է դնում խայտառակ ստվերի չափերը և հովանավորչությունը. ՈւՂԻՂ
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունն այսօր ավագանու արտահերթ նիստ է հրավիրել՝ քննարկելու տրանսպորտի թանկացման հարցը։...
Աղբյուր` Panorama.am
09:36
Լենա Նանուշյանն արձագանքել է որդու՝ չծառայելու մասին հրապարակմանը
ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն արձագանքել է իր և որդու մասին մամուլի այսօրվա հրապարակմանը.  «Այսօր շատ կարևոր...
Աղբյուր` Panorama.am
09:32
Հունվարի 21-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 21-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.44 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Ժողովուրդ». ՔՊ-ն գռեհիկ բառապաշարով հայտնի Ալեքսանդր Սիրունյանին ընտրելու է ԲԴԽ Խորհրդի անդամ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ն այսօր գռեհիկ, վիրավորական և 18+...
Աղբյուր` Panorama.am
09:29
«Հրապարակ». Տավուշում այժմ էլ վճռական են տրամադրված, պատրաստվում են փողոց դուրս գալ և պայքարել, սակայն առաջնորդի խնդիր կա
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշում նոր միակողմանի զիջումներ են սպասվում: Սահմանազատման անվան տակ այս անգամ պատրաստվում...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Ժողովուրդ». Տարոն Չախոյանի նկատմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ընդդիմադիր գործիչների կողմից Փաշինյանի ֆեյքերի...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Հրապարակ». Լուսինե Բադալյանը չի պատկերացնում Արսեն Թորոսյանի նախագահությամբ աշխատանքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում ներքին խմորումները չեն դադարում, խմբակցության ղեկավար կազմին չի հաջողվել համոզել...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Փաստ». «Հանրապետություն» կուսակցությունը տեղավորվում է «Նիկոլից ավելի Նիկոլ» տրամաբանության «ծիրում»
«Փաստ» թերթը գրում է. «Փետրվարի 1-ից մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի (մետրո, ավտոբուս, տրոլեյբուս) ուղեվարձի կտրուկ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում
10:50 21/01/2025

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}