Ջ. Բալյան. Հոլոքոստն այնքան լավ փաստաթղթավորված չէ, ինչպես Հայոց ցեղասպանությունը, սակայն հրեական համայնքն ազդեցիկ է
«The Times of India»-ն անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցին և զրուցել «Գորշ գայլեր և սպիտակ աղավնիներ» Ցեղասպանության վերաբերյալ գրքի հեղինակ Ջոն Բալյանի հետ:
«Այդ ահավոր ողբերգության վերքերը, որ տեղի են ունեցել Առաջին Համաշխարհային պատերազմի տարիներին և որի ժամանակ 1.5 միլիոն է հայ է սպանվել, ակնհայտորեն սպիացած չեն և ցնցումները տասնամյակներ անց դեռ ազդում են տարածաշրջանի վրա: Չնայած այդ հանցագործությունը պաշտոնապես ճանաչելու աշխարհին ուղղված բազմաթիվ կոչերին, շատ երկրներ հիմնականում աչք են փակում»,- գրում է «The Times of India»-ն:
«Հոլոքոստն այնքան լավ փաստաթղթավորված չէր, ինչպես Հայոց ցեղասպանությունը, սակայն հրեական համայնքն ազդեցիկ է»,- նշել է գրքի հեղինակը:
Պարբերականը նշում է, որ Ջոն Բալյանի կյանքի պատմությունը բավականին հետաքրքիր է: Նա ծնվել է Անատոլիայում, Դիարբեքիրից ոչ հեռու գտնվող գյուղերից մեկում, մեծացել է աղքատության մեջ: Օտարների բարիության շնորհիվ նա հասել է Ամերիկա, որտեղ սովորել է Կոլումբիայի համալսարանում:
Երբ որոշել է գրել իր պատմությունը, վստահ չի եղել, որ հուշերը հետաքրքիր կլինեն ընթերցողին: Միաժամանակ նա որոշել է իր իրական պատմությունը վերածել գեղարվեստական պատմության, թեև բոլոր հիշատակումներն իրական են:
«Ես կցանկանայի, որ իմ պատմությունը ցուցադրվեր ֆիլմի միջոցով: Ես ուրախ եմ, որ Շեքհար Կապուրը Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը նկարահանելու հետաքրքրություն է ցուցաբերել` թեև այլ գրքի հիման վրա, որը լույս է տեսել մի քանի տարի առաջ»,- ասել է Բալյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները