Մահացել է ամերիկյան ջազի լեգենդներից մեկը
ԱՄՆ-ում 92-ամյա հասակում մահացել է հայտնի ջազային կոմպոզիտոր և դաշնակահար Դեյվ Բրուբեկը: Այս մասին հաղորդել է նրա մենեջեր Ռասսել Գլոյդը: Բրուբեկը մահացել է սրտային հիվանդությունից: Դեյվ Բրուբեկը ամերիկյան ջազային կոմպոզիտոր, գործիքավորող, դաշնակահար և «The Dave Brubeck Quartet» քառյակի ղեկավարն էր: Նրա ամենահայտնի ստեղծագործություններից է «Take Five» ջազային կոմպոզիցիան, որը գրվել է 1959 թվականին: Դա առաջին ջազային կոմպոզիցիան է, որ միլիոնավոր վաճառք է ունեցել:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում