Էրդողանն այլևս տեղ չունի «Forbes»-ում
Թուրքական «Դողան» լրատվական գործակալությունն ուշադրություն է հրավիրել այն իրողության վրա, որ ամերիկյան «Forbes» հանդեսի հրապարակած «աշխարհի ամենահզոր մարդկանց ցանկում» այս տարի ներառված չէ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ նախորդ տարվա ցուցակում Էրդողանը զբաղեցրել էր 48-րդ հորիզոնականը: Այս տարի այդ տեղում հայտնվել է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը:
Ցուցակում ընդգրկվել է 71 հոգի, այդ թվում` Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի նախագահները, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, Իսրայելի վարչապետը, «Արժույթի միջազգային հիմնադրամի» ղեկավարը և այլք: