«Դիակ» ձևանալով` բողոքում էր Պատմության դասագրքի դեմ
ԵՊՀ Պատմության ֆակուլտետի մասնաշենքի դիմաց` Աբովյան փողոցում այսօր կեսօրին մի տղամարդ որպես բողոք պառկել էր գետնին և ծածկվել թերթով: Ինչպես panorama.am-ին հայտնեցին ականատեսները` տղամարդը գտնվում էր նման դիրքով կես ժամից ավել. նման կերպ նա իր բողոք էր արտահայտում ԵՊՀ կողմից վերջերդ հրատարակված Հայոց պատմության դասագրքում` մարտիմեկյան իրադարձությունների մասին տեղ գտած գնահատականներին:
«Սկզբում թվում էր, թե այդ մարդը վատացել է կամ նույնիսկ մահացել: Սակայն ոստիկանները մոտեցան և պարզ դարձավ, որ սա զուտ բողոքի ակցիա է», - ասաց ականատեսներից մեկը:
Ոստիկանությունում հայտնեցին, որ ակցիան որևէ վտանգ չէր պարունակում, ոստիկանության աշխատակիցների խնդրանքով որոշ ժամանակ անց տղամարդն ավարտել է իր յուրատեսակ պիկետը:
«Բերման ոչ ոք չի ենթարկվել, սա զուտ բողոքի ակցիա էր», - հայտնեցին Ոստիկանության հասարակայոնթւնյան հետ կապերի վարչությունում:
Հիշեցնենք, որ գրքի հեղինակը ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանն է: Աշխատությունը սուր քննադատության է ենթարկվել ոչ միայն ընդդիմության նմերկայացուցիչների կողմից: Այսօր ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը ճեպազրույցի ժամանակ նշել է , որ «դասագրքում չարժեր շատ մանրամասն ներկայացնել այդ փաստաթղթերի բովանդակությունը»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա