Գիլմոր. ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ պետք է հրատապություն ցուցաբերել
ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի Հանրապետության փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Էյմոն Գիլմորը 19-րդ ԵԱՀԿ արտգործնախարարների այսօր կայացած նիստի ժամանակ հանդես է եկել Լեռնային Ղարբաղի հակամարտության կարգավորման վերաբեյալ հայտարարությամբ: Այս մասին տեղեկացնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը:
«Հայ-ադրբեջանական շփման գծում ապրիլի ամսվա և ամռան ընթացքում տեղի ունեցած բախումները, ինչպես նաև մտահոգիչ այլ զարգացումները, պարզ կերպով մատնանշում են, որ պետք է հրատապություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ:
Ես կոչ եմ անում բոլոր կողմերին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հակամարտությունը դադարեցնելու ուղղությամբ համաձայնության գալ, ինչից չափազանց երկար ժամանակ տառապում է ժողովուրդը»-նշել է Գիլմորը: