Հենրիխ Մխիթարյան. «Շախտյորը» կարող է դուրս գալ քառորդ եզրափակիչ»
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Յուվենթուսի» հետ հանդիպումից հետո Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է լրագրողների հարցերին:
Հիշեցնենք, որ այս խաղում «հանքափորները» զիջեցին 0:1 հաշվով: Ինքնագոլի հեղինակ դարձավ Կուչերը: Այդուհանդերձ, դոնեցկյան թիմը խմբում գրավեց 2-րդ տեղը և «Յուվենթուսի» հետ միասին դուրս եկավ հաջորդ փուլ:
- Հոգեբանորեն ճնշվա՞ծ եք: Երևի թե ցանկանում էիք խմբում գրավել առաջին տեղը:
- Կարևորն այն է, որ փլեյ-օֆֆում ենք: Իսկ թե այդ փուլում ով կլինի մեր մրցակիցը, կարևոր չէ: Կսպասենք վիճակահանությանը, որից հետո ամեն ինչ կանենք` քառորդ եզրափակիչ դուրս գալու համար: «Շախտյորը» դա կարող է:
- Ի՞նչն էր այս պարտության գլխավոր պատճառը:
- Երևի թե «Յուվենթուսը» մեզ լավ էր ուսումնասիրել: Պարզապես մենք հոգեբանորեն հոգնած էինք: «Յուվեն» շատ լավ հանդես եկավ: Մենք մրցակցի դարպասի գրավման մի քանի լավ պահ ունեցանք, սակայն իտալական թիմի պաշտպանները փայլուն գործեցին, ուստի մենք չկարողացանք հաջողության հասնել:
- Ի՞նչ ասաց Միստերը խաղից հետո:
- Մրցաշրջանի առաջին հատվածում լավ աշխատանք կատարելու համար նա մեզ շնորհավորեց:
- Հանդերձարանում մթնոլորտը նորմա՞լ է:
- Իհարկե, ամեն ինչ լավ է:
- Ինչպե՞ս ես անցկացնելու հանգիստդ:
- Նախ կմեկնեմ Երևան, իսկ հետո կտեսնենք:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա