Բաքվում ԻԻՀ դեսպանը մտահոգված է Ադրբեջանում ապրող Իրանի քաղացիների խնդիրներով
Բաքվում ԻԻՀ դեսպանն Ադրբեջանի միգրացիոն կազմակերպության նախագահի հետ քննարկել է իրանցիների խնդիրներին առնչվող հարցեր: Այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Բաքվում ԻԻՀ դեսպան Մոհսեն Փաք Այինը Ադրբեջանի միգրացիոն կազմակերպության նախագահ Ֆերեյդուն Նաբիևի հետ հանդիպման ժամանակ, մատնանշելով Իրանի կողմից Ադրբեջանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի միակողմանի վերացման փաստը, պահանջել է, որպեսզի Ադրբեջանում ապրող իրանցի ուսանողների, զբոսաշրջիկների և գործարարների՝ ելումուտի հետ կապված խնդիրները վերացվեն:
Հիշեցնենք, որ վերջերս Ադրբեջանում ապրող իրանցիների խնդիրներով զբաղվող կազմակերպության նախագահ Միր Ղասեմ Մոումենին էլ, խոսելով Ադրբեջանում տիրող կաշառակերության մասին, նշել էր. «Կատարված ուսումնասիրությունները վկայում են, որ Ասթարայի և Բիլե Սավարի մաքսային կետերի միջոցով Ադրբեջան մուտք գործող իրանցիների 70 տոկոսը, հրաժարվելով կաշառք տալուց, ադրբեջանցի մաքսային ծառայողների կողմից վատ վերաբերմունքի են արժանանում, իսկ ճանապարհային ոստիկանները տարբեր պատրվակներով մի քանի հարյուր դոլարից մինչև երկու հազար դոլարի հասնող տուգանքներ են նշանակում մեքենաներով Ադրբեջան այցելող իրանցիների նկատմամբ»:
Նախորդող տեղեկատվություն՝
«ՖԱՐՍ»-ի զրուցակիցն իրանցիներին կոչ է անում չայցելել Ադրբեջան, քանի որ այդ երկիրն Իրանին պաշտոնապես համարում է թշնամի երկիր