Երկրաշարժ Իրանում. 6 զոհ, 25 վիրավոր
Իրանում գրանցված 5.5 բալանոց երկրաշարժի հետևանքով 6 մարդ է զոհվել, 25-ը վիրավորվել են:
Այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ տեղեկացրել է ԻԻՀ Հարավային Խորասան նահանգի ճգնաժամային կառավարման ծառայության ղեկավար Մոհամմադ Ալի Ախունդին:
Համաձայն տեղեկատվության՝ երկրաշարժը գրանցվել է Իրանի հյուսիս-արևելքում գտնվող Հարավային Խորասան նահանգում:
Հիշեցնենք, որ ս.թ. օգոստոս ամսին ուժեղ երկրաշարժ էր գրանցվել նաև Իրանի Արևելյան Ազարբայջան նահանգում: 6,2 բալ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով 306 մարդ էր զոհվել: Երկրաշարժի հետևանքով ավերվել էին Վարզաղան քաղաքի կառույցների 50, իսկ շրջակա գյուղերի տների շուրջ 20 տոկոսը: