ԱՄՆ դեսպան. «Հայաստանում ընտրությունները չեն անցնում մրցակցային պայմաններում»
Ըստ «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների` Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը նախորդ ամսվա ընթացքում հանդիպումների շարք է ունեցել ՀՀ տարբեր քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ և խոսել առաջիկա նախագահական ընտրությունների մասին: Դեսպան Հեֆերնը կուսակցությունների ղեկավարներին իր մտահոգությունն է հայտնել այն մասին, որ Հայաստանում ընտրությունները չեն անցնում մրցակցային պայմաններում, ինչը կարող է բացասաբար ազդել Հայաստանի միջազգային հեղինակության վրա: «Շատ վատ է, եթե ընտրություններն այդպես անցնեն»,- մասնավորապես ասել է ԱՄՆ դեսպանը: