Դունյա Միյատովիչ. Հայաստանում դրական շարժ է նկատվում
Խոսքի ազատության ոլորտում Հայաստանում դրական տեղաշարժ կա, բայց այն բավարար չէ: Panorama.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին այսօր Դուբլինում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը:
Նրա խոսքով, իր պաշտնում 2010 թվականին առաջին այցելություններից մեկը ինքը կատարել է հենց Հայաստան, և այդ ժամանկվանից ի վեր երկրում որոշակի առաջընթաց է նկատվել մամուլի ազատության ոլորտում: Միևնույն ժամանակ, տիկին Միյատովիչի խոսքերով, ԵԱՀԿ գործողության ողջ տարածքում՝ հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք, խնդիրներ կան մամուլի ազատության ոլորտում:
«Եթե խնդիրներ չլինեին, իմ պաշտոնի կարիքը չէր լինի»,- ասաց Դունյա Միյատովիչը՝ նշելով, որ տարբեր երկրներում խնդիրները տարբեր են:
Դրանց ԵԱՀԿ ներկայացուցիչն անդրադարձել է նոյեմբերի 29-ին հրապարակված իր զեկույցում, որին մանրամասն կանդրադառնանք առաջիկայում:
Դունյա Միյատովիչի խոսքով, ԵԱՀԿ անդամ երկրների մեծ մասում խոսքի ազատության հետ կապված իրավիճակը լճացած է և առաջընթացի համար անհրաժեշտ են կոնկրետ քայլեր, ինչպես օրինակ Ադրբեջանում ազատազրկման մեջ գտնվող լրագրողների ու բլոգերների ազատ արձակումը:
«Իսկ որոշ երկրներում էլ առկա է տեղաշարժ, բայց ոչ ցանկալի ուղղությամբ»,- նշեց տիկին Միյատովիչը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան