Հայփոստը վերաբացեց 2 փոստային բաժանմունքներ Նոր Նորք և Կենտրոն վարչական շրջաններում
Այսօր տեղի է ունեցել «Հայփոստ» ՓԲԸ-ի` Նոր Նորք և Կենտրոն վարչական շրջանների թիվ 0059 և 0025 արդիականացված փոստային բաժանմունքների վերաբացման պաշտոնական արարողությունը:
Ընկերության մամուլի ծառայության տեղեկացմամբ, յուրաքանչյուր արդիականացված բաժանմունք, ներառյալ` հետնամասը, ամբողջովին վերանորոգված է: Փոստային բաժանմունքներն ամբողջովին կահավորված և ձևավորված են` համաձայն «ՀայՓոստ»-ի նոր կերպարի:
Շինարարական և արտաքին հարդարման աշխատանքներից բացի, այստեղ նորացվել են աշխատանքային չափորոշիչները, փոխվել և նորացվել են ենթակառուցվածքները, տեղադրվել են արդի ծրագրերին համապատասխանող նոր համակարգիչներ և սարքավորումներ: Փոստային բաժանմունքները հագեցած են անվտանգության արդիական համակարգերով, տեսագրող սարքավորումներով:
Արդիականացված բաժանմունքներում ծառայությունները մատուցվում են ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարական ծրագրերի, գլխամասի հետ առցանց կապի միջոցով, ինչը հնարավորություն է տալիս ավելի արագ և արդյունավետ փոստային, ֆինանսական և կոմերցիոն ծառայություններ մատուցել բնակիչներին:
«Հայփոստ»-ի վերափոխման ճանապարհին «Հայփոստ թրասթ մենեջմենթ»-ն առաջնորդվում է ծառայությունների հավասար հասանելիության սկզբունքով թե’ մայրաքաղաքում, թե’ հեռավոր գյուղերում:
Վերակազմակերպելով և արդիականացնելով կառուցվածքային, գործառնական, սուրհանդակային և կոմերցիոն սխեմաները` «ՀայՓոստ թրասթ մենեջմենթ»-ը մտադիր է «ՀայՓոստ»-ը դարձնել առաջատար ազգային փոստային օպերատոր տարածաշրջանում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները