Հարցազրույցներ 17:34 07/12/2012

Փորձագետ. Ադրբեջանն ամեն ինչ անում է Կազանում կայացած հանդիպման էջը փակելու համար

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի Դուբլինում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում հնչած ելույթի, ինչպես նաև ԼՂ բանակցային պրոցեսում նկատվող զարգացումների շուրջ Panorama.am-ը զրուցեց քաղաքական հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանի հետ:

-ՀՀ ԱԳ նախարարն իր ելույթում նշել է, որ «Ադրբեջանի պաշտոնյաները փորձում են բանակցային գործընթացը դուրս բերել գործող ձևաչափից, փոխարինել միջնորդներին, վատաբանել բանակցությունների միջոցով լուծում գտնելու համանախագահների ջանքերը»: Ինչո՞վ է պայմանավորված այս հանգամանքը:
-Ադրբեջանը փորձում է խույս տալ իր ապակառուցողական քայլերից ու դրա հետևանքով ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատվությունից՝ մեղքը բարդելով ինչպես հայկական կողմերի, այնպես էլ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վրա: Միջնորդներն ե՞ն մեղավոր, որ Ադրբեջանը հետ է կանգնում ձեռք բերված պայմանավորվածություններից, միջնորդներն ե՞ն մեղավոր, որ Ադրբեջանն իր քայլերով ու հայտարարություններով շփման գծում անընդհատ լարվածություն է մտցնում կամ երկրում հայատյացություն սերմանում: Քանի կողմերի միջև վստահություն դաշտ չի ստեղծվել, ժողովուրդների միջև յուրաքանչյուր օր վեր խոյացող «թշնամության պատը» չի քանդվել, իսկ Արցախը ուղղակիորեն ներգրավված չէ բանակցային պրոցեսում, միջնորդներն ինչ ջանքեր էլ գործադրեն, բանակցությունները ցանկալի արդյունքի չեն հանգեցնի: Իսկ ինչ վերաբերվում է բանակցային ձևաչափի հնարավոր փոփոխությանը, ապա ներկայիս ձևաչափն իրեն չի սպառել, իսկ այլ՝ առավել արդյունավետ տարբերակ ես չեմ տեսնում:

-ԱԳ նախախարն իր ելույթում նաև շեշտում է, որ «Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով չհաջողվեց առաջընթաց արձանագրել Կազանում կայացած գագաթնաժողովում»: Ի՞նչ ապակառուցողական դիրքորոշման մասին է խոսքը:
-2011 թվականի Կազանում կայացած հանդիպման ժամանակ միջնորդները կողմերին առաջարկների փաթեթ էին ներկայացրել, որոնց համաձայնեցումը թույլ կտար բանակցություններում առաջ շարժվել: Հայկական կողմը դեռ այդ հանդիպումից առաջ դրական էր արձագանքել առաջարկների փաթեթին, իսկ ադրբեջանական կողմը երկար ժամանակ նույնիսկ հերքում էր դրանց գոյությունը: Ինչևէ, Կազանի հանդիպման ժամանակ, ադրբեջանական կողմը մերժեց միջնորդների առաջարկը՝ հանդես գալով լրացուցիչ 10 առաջարկներով: Հետագայում Ադրբեջանն ամեն ինչ անում էր Կազանում կայացած հանդիպման էջը փակելու ու գործընթացը նոր կետից շարունակելու համար՝ առաջարկելով առանց հիմնարար սկզբունքների համաձայնեցման անցում կատարել բանակցությունների երկրորդ փուլին՝ Խաղաղության մեջ պայմանագրի մշակման աշխատանքներին: Սակայն բոլորի համար էլ ակնհայտ է, որ առանց հիմնարար սկզբունքների համաձայնության անհնարին է անցնել Խաղաղության մեծ պայմանագրի մշակմանը:

-Շարունակում է ակտուալ հարց մնալ շփման գծում դիպուկահարների դուրս բերման և միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծման հարցը, ինչն արտացոլված էր նաև արտգործնախարարի ելույթում: Ինչո՞ւ այդ երկու միմյանց շաղկապված խնդիրներն այդպես էլ լուծում չեն ստանում:
-Ադրբեջանը 2011 թվականին Սոչիում կայացած եռակողմ՝ Սարգսյան-Մեդվեդև-Ալիև հանդիպման ժամանակ համաձայնություն էր տվել շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ստեղծելուն, սակայն կարճ ժամանակ անց հետ կանգնեց ձեռք բերված պայմանավորվածությունից: Իսկ ինչ վերաբերվում է դիպուկահարներին առաջնային գծից դուրս բերելուն, ապա Ադրբեջանն ի տարբերություն Հայաստանի, դրան կտրուկ դեմ է արտահայտվում՝ դրանով ի ցույց դնելով, որ իր զինվորների կյանքը «գրոշի գին» չունի:

Ադրբեջանը ամեն ինչ անում է ոչ միայն ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում լարվածությունը պահպանելու, այլ խորացնելու համար: Իսկ պատճառները տարբեր են: Ադրբեջանը շփման գծում տեղի ունեցող սրացումներ օգտագործում է քարոզչական նպատակներով, որոնք ուղղված են ինչպես արտաքին, այնպես էլ ներքին լսարանին: Տարիներ ի վեր, Ադրբեջանի իշխանություններն իր ժողովրդին սին խոստումներով է «կերակրել»՝ խոստանալով, որ Ղարաբաղը ցանկացած միջոցով գրավելու են ու Ստեփանակերտում ադրբեջանական դրոշ բարձրացնելու: Սակայն փաստն այն է, որ այսօր ոչ միայն Արցախի նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է, այլ որոշ պետություններն արդեն ակնարկում են Արցախի անկախության ճանաչման հնարավորության մասին: Կարևորն այն է, որ ճանաչման գործընթացը մեկնարկել է:



 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:25
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը X-ի միկրոբլոգում հրապարակել է Իրանի Արևմտյան Ատրպատական (Ադրբեջան) նահանգի քարտեզը
Օլիվիե Դըկոտինյին հրապարակել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի միկրոբլոգում հրապարակել է Արևմտյան Ատրպատականի (Ադրբեջան) նահանգի...
Աղբյուր` Panorama.am
21:15
Թբիլիսիում կարմիր ներկ են լցրել Չեխոսլովակիայում 1989 թվականի թավշյա հեղափոխությանը նվիրված պաստառների վրա
Թբիլիսիում անհայտ անձինք կարմիր ներկ են լցրել Չեխոսլովակիայում 1989 թվականի թավշյա հեղափոխության 35-ամյակին նվիրված պաստառների վրա։...
Աղբյուր` Panorama.am
21:00
Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և նրա հետ քննարկել երկկողմ օրակարգի...
Աղբյուր` Panorama.am
20:41
ՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի. Ալեն Սիմոնյանը
Ալեն Սիմոնյանը Տելեգրանի իր ալիքում անդրադարձել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի հնչեցրած մտահոգություններին,...
Աղբյուր` Panorama.am
20:30
Կանանց երթի մասնակիցները ճամպրուկներ են լցրել Իվանիշվիլու նստավայրի մոտ
Կիրակի օրը մեկնարկած կանանց երթը հասել է Վրաստանում իշխող կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի նստավայր, որտեղ մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am
19:16
Դեսպանը ասել է, թե ինչպես է Թուրքիան օգնել Ուկրաինային
Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ռազմանավերի անցման համար Բոսֆորի և Դարդանելի նեղուցների փակումը...
Աղբյուր` Panorama.am
19:02
Մայր Աթոռում կատարվել է Քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռից հայտնում են, որ այսօր կատարվել է Քահանայական ձեռնադրություն։ «Նոյեմբերի 24-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն...
Աղբյուր` Panorama.am
18:55
Սարատովի մարզում կրակոցների հեղինակը հայազգի գործարար է, կա մեկ զոհ
Միջադեպը տեղի է ունեցել Սարատովի Պոբեդա փողոցի տարածքում։ Կայքի զրուցակցի խոսքով՝ երկու մեքենաների վարորդների միջև ճանապարհատրանսպորտային...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վրաստանի խորհրդարանի մոտ պատրաստվում է ընդդիմության հանրահավաքի հարթակ
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ կառուցվում է հարթակ՝ երեկոյան սպասվող ընդդիմության հանրահավաքի համար, որը համաձայն չէ խորհրդարանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
Գազալցակայաններից մեկից դեպի հիվանդանոց 33-ամյա տղամարդը ճանապարհին մահացել է
 Նոյեմբերի 24-ին, ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ֆրանսիայում Բրոնի համայնքապետարանի մոտ բացվել է Մեղրի քաղաքի պուրակը
Սյունիքի մարզպետարանիեց հայտնում են. «Ֆրանսիայում  կայացած «Օվերն-Ռոն-Ալպ-Հայաստան - Սյունիք բարեկամության օր»...
Աղբյուր` Panorama.am
16:18
Երկրում բարդակը էն աստիճանի է հասել, որ «փաստաբանը» գլուխ է գովում, թե նռակով ավազակային գործողություն արածը չի կալանավորվել. Չախոյան
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը Թելեգրամում գրում է. Երկրում տիրող բարդակը էն աստիճանի է հասել, որ «փաստաբանը» գլուխ է գովում,...
Աղբյուր` Panorama.am
16:05
Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա կտիրապետի ողջ աշխարհին. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքհաբ տեսանյութ է հրապարակոլ, որում ասվում է. «Հայաստանի ճակատագիրը միշտ փոխկապակցված է եղել...
Աղբյուր` Panorama.am
15:16
Երբ. Աննա Հակոբյանը խոսում է ինքնությունից ու գիտելիքից
Աննա Հակոբյանը գրում է. «Պարզվում է երեք սոցիալական էջերով միասին վերցրած մեկ ամսվա ընթացքում ես 17-18 միլիոն դիտում կարող եմ ունենալ։...
Աղբյուր` Panorama.am
15:09
Առաջիկա շաբաթվա ընթացքում ինչքան կիջնի օդի ջերմաստիճանը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ն...
Աղբյուր` Panorama.am
14:26
Կա նախնական վարկած ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետի մահվան վերաբերյալ
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ) Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետ Անդրեյ Վերանյանը...
Աղբյուր` Panorama.am
14:05
Ապագան հասավ Գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է. Ապագան հասավ գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ։...
Աղբյուր` Panorama.am
13:54
Խոշոր ավտովթարի ժամանակ վիրավորվել է Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցը
Նոյեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Հարթավան գյուղի վարչական...
Աղբյուր` Panorama.am
13:42
Օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ սպառազինության ձեռքբերման մասին ապատեղեկատվություն.ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են. «ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Իմ խորին համոզմամբ, Հեյդարի տղա Իլհամ Ալիևն ավելի մեծ հանցագործ է. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ խորին համոզմամբ, Հեյդարի տղա Իլհամ Ալիևը ավելի մեծ հանցագործ է, ես կասեի ամենաիսկական ցեղասպան,...
Աղբյուր` Panorama.am
12:43
Վերին Լարսը բաց է, իսկ Հայաստանում կա փակ ճանապարհ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
11:20
Իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետի մարմինը
Նոյեմբերի 14-ին, ժամը 16։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի...
Աղբյուր` Panorama.am
10:37
Հնդկաստանում տղամարդը կենդանացել է դիակիզումից րոպեներ առաջ
Տղամարդը, որին բժիշկները մահացած են ճանաչել Հնդկաստանի Ջհունջհունու քաղաքի պետական ​​շրջանային հիվանդանոցում, դիակիզումից քիչ առաջ հանկարծակի...
Աղբյուր` Panorama.am
10:04
Ոողորմելի ստեղծագործողներ, ինչու՞ եք լալկել պաղ բերաններով վաճառասեղանին մեկնված սառած ձկների պես.Լևոն Ջավախյան
Գրող, հրապարակախոս Լևոն Ջավախյանը գրում է. Ինչու են լռում. Մերուժան Տեր֊Գուլանյան, Գուրգեն Խանջյան, Խաչիկ Մանուկյան, Աշոտ Աղաբաբյան ,...
Աղբյուր` Panorama.am
22:24
Մոդելը Քանյե Ուեսթին մեղադրում է իրեն բռնության ենթարկելու համար
America's Next Top Model ռեալիթի շոուի նախկին մասնակից, մոդել Ջենիֆեր Անը հայց է ներկայացրել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի դեմ՝ մեղադրելով...
Աղբյուր` Panorama.am
21:52
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել աշխարհի ամենահարուստ մարդը
Ամերիկացի միլիարդատեր, X սոցիալական ցանցի սեփականատեր, SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել...
Աղբյուր` Panorama.am
21:35
Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը
Նոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում  և թեմերում սպասավորող վեց սարկավագների...
Աղբյուր` Panorama.am
21:15
Գորիսում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ակներ-Գորիս» ջրատարի վրա իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
21:10
Ջիգանի դուստրը խնդրել է մորը ալևս երեխաներ չունենալ
Ռեփեր Ջիգանի ու նրա կնոջ՝ Օքսանա Սամոյլովայի յոթամյա դուստրը՝ Մայան մորը խնդրել է այլևս երեխաներ չունենալ։ «Դու էլ մեզ չես սիրի, մեր...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 23-ին, ժամը 11:46-ին  ահազանգ է ստացվել, որ Ողջի գյուղում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}