
Ոտքը գցել է ոտքին. Ոչ դիվանագիտական վարվելաձև` Ահմադինեժադի հետ հանդիպմանը(լուսանկարներ)
Իրանում Շվեդիայի դեսպանը Մ. Ահմադինեժադի հետ հանդիպմանը ոչ դիվանագիտական վարվելաձև է դրսևորել:
Այդ մասին հաղորդում է իրանական «ասրիրան.քոմ» կայքը:
Համաձայն հաղորդագրության՝ Իրանում Շվեդիայի նորանշանակ դեսպան Փիթեր Թիլերը ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադին իր հավատարմագրերը հանձնելուց հետո կայացած առանձնազրույցի ժամանակ Ահմադինեժադի հետ զրուցել է ոտքը ոտքին գցած, ինչը ըստ փորձագետների՝ հակասում է միջազգային պրակտիկայում ընդունված դիվանագիտական նորմներին:
Ըստ իրանական աղբյուրի՝ Մահմուդ Ահմադինեժադը Շվեդիայի դեսպանի ոչ քաղաքավարի քայլին պատասխանելու համար ինքը ևս նույն կերպ է վարվել:
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան