«Թափառում»-ն ու «Եթե բոլորը..»` «Արփա» կինոփառատոնի լավագույնների շարքում
Լոս Անջելեսում կայացած «Արփա» փառատոնում Հայաստանը միանգամից երկու մրցանակի է արժանացել: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնից:
Փառատոնի «Լավագույն սցենարիստ» անվանակարգում լավագույնն է ճանաչվել ռեժիսոր Արշալույս Հարությունյանի «Թափառում» ռոք-օպերա երաժշտական ֆիլմի սցենարի հեղինակ Արամ Սուքիասյանը: Մրցանակը հանձնվել է ֆիլմի գլխավոր դերակատար Արմեն Էլբերտին:
Ռեժիսոր Նատալյա Բելյաուսկենեի և պրոդյուսեր Միքայել Պողոսյանի` Արցախյան պատերազմի մասին պատմող «Եթե բոլորը..» ֆիլմը հաղթող է ճանաչվել «Լավագույն դերասան» անվանակարգում: Նշենք, որ այս ֆիլմն արդեն հեղինակավոր մի շարք կինոփառատոներում արաժանացել է մրցանակի, իսկ այժմ սպասում է …«Օսկարի»: Հիշեցնենք, որ «Եթե բոլորը…» ֆիլմն ընդգրկվել է «Օսկար» մրցանակաբաշխության երկար ցուցակում` «Լավագույն օտարալեզու» ֆիլմ անվանակարգում: Այս ցուցակում են ընդգրկվել ընդհանուր առմամբ 71 ֆիլմ:
«Արփա» փառատոնը հիմնադրվել է 1995 թվականին` Հայաստանում հոսող համանուն գետի պատվին: Փառատոնի նպատակն է համախմբել և ներկայացնել հայկական սփյուռքին անդրադարձող ֆիլմերը:Փառատոնն այս տարի կայացել է նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 2-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան