Սիրիայի իրադարձությունների իրական պատկերը` այսօր Արմենիա TV-ի եթերում (տեսանյութ)
Սիրիական իրադարձությունների իրական պատկերը հանրությանը ներկայացնելու նպատակով Հալեպ այցելած ՊանԱրմենիան Մեդիա Գրուպի փոխնախագահ Արման Սաղաթելյանի հեղինակած ֆիլմը Արմենիա TV-ի եթերում, դեկտեմբերի 7-ին, 23:30-ին ներկայացվելու է լայն հանրությանը:
Այն զերծ է որևէ մեկնաբանություններից, տիրող իրավիճակը` դրա դժվարություններով և հուսադրող կողմերով, ներկայացնում են հենց իրենք` սիրիահայերը:
«Այո, Հայաստանը մեր պատմական հայրենիքն է, բայց չէ որ, Սիրիայում ենք մենք ծնվել, մեծացել, վայելել այս երկրի բոլոր բարիքները: Ինչպես կարող ենք թողնել այս ամենը»,- պատմում է ֆիլմի հերոսուհիներից մեկը:
«Արաբական գարնան սիրիական աշունը» կոչվող ֆիլմի հերոսները հավատում են իրենց ապագային, միավորվելով ու կազմակերպելով համայնքի կյանքը, լծվելով ցանկացած օգտակար աշխատանքի, ապավինելով հավաքական ուժի հաղթանակին: