«Եհովայի վկաները» Հայաստանում միայն օգտվողի դերում են»
«Եհովայի վկաները» Հայաստանում միայն օգտվողի դերում են. խույս տալով զինվորական ծառայությունից և այլ պարտավորություններից՝ վարում են այպիսի քաղաքականություն, թե ոչինչ չպիտի տան պետությանը, բայց պետք է յուրացնեն մեր երկրի միջոցները»,-այսօրվա ասուլիսի ժամամակ հայտարարեց «Մեր ազգ» դաշինքի համանախագահ Գոռ Թամազյանը:
Ըստ բանախոսի՝ պետք չէ , որ «Եհովայի վկաները» «բուծվեն և ապրեն» ի հաշիվ ժողովրդի, պետբյուջեի, մանավանդ, որ «սնվում են արտասահանից»:
«Եհովայի վկաներ» կազմակերպությունը հակաքաղաքացիական, հակազգային է նրանով, որ արդեն 11 դատավարություն է տեղի ունեցել ընդդեմ Հայաստանի Հանրապետությանը: Նրանք հաճախակի «հալածվածների» և «մարտիրոսների» կերպար են ստանում, որպեսզի ավելի շատ օգնություն դրսից ստանան», - պարզաբանեց նա, նշելով, որ այդ կրոնական կազմակերպությունը չպիտի գրանցվեր:
«Սա հակահումանսիտական կառույց է, քանի որ նույնիսկ չեն թողնում բուժվել իրենց զավակներին, չեն ընդդիմանա, որ բռնաբարեն իրենց հարազատներին, չեն ցանկանում պաշտպանել իրենց հայրենիքը», - ասաց նա:
Գ.Թամազյանի կարծիքով՝ հասարակական կազմակերպությունների մասին օրենքում պետք է փոփոխություն լինի,և պետությունը արգելի նման կառույցների ֆինանսավորումը դրսից: «Եթե այդ աղբյուրը փակվի, նրանց անդամները նորից կդառնան Հայ առաքելական եկեղեցու հետնորդ:
Ի դեպ՝ Գոռ Թանմռազյանը նշեց, որ որպես հայ չի համարում նաև հայ կաթոլիկներին և ավանդական քրիստենեական այլ ուղղությունների հետնորդներին: «Հայը պետք է լինի միայն հայ առաքելական եկեղեցու հետնորդ: Նրանք հայ պետականության դեմ են», - հայտարարեց նա: Ի պատասխան panorama.am-ի դիտարկմանը, որ հայ կաթոլիկնեևը հայ մշակույթի մի մասն են և հայ կաթոլիկներից է Շառլ Ազնավուրը, նա ասաց.«Բացառություններ լինում են»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան