Պարույր Հայրիկյանը մտադիր է մասնակցել գալիք նախագահական ընտրություններին
Պարույր Հայրիկյանը մտադիր է մասնակցել գալիք նախագահական ընտրություններին: Այս մասին այսօր լրագրողների հետ հադիպման ժամանակ հայտարարեց ինքն` ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանը:
«Ես մասնակցելու եմ այս նախագահական ընտրություններին: Պարզապես չեմ կարող չմասնակցել, չնայած շատ ավելի լավ եմ պատկերացնում ընտրություններին հաջորդող ժամանակի դժվարությունները, քան Հայաստանի որևէ քաղաքական գործիչ: ՀՀ ներկայիս քաղաքական գործիչները հակված են այս ընտրությունները համարել մեր երկրում արմատական փոփոխություններ կատարելու հնարավորություն, մինչդեռ ինձ համար պարզ ու հասկանալի է, որ սա միայն բարոյաքաղաքական հնարավորություն է միայն: Իսկ ես բարոյաքաղաքական հնարավորություններով աշխատելու փորձ ունեմ»,- նշեց Պարույր Հայրիկյանը:
«Չնայած քարոզարշավը դեռ չի սկսվել, սակայն մենք գիտենք, որ քաղաքական գործիչները ընտրություններին պատրաստվում են ոչ թե քարոզարշավի ընթացքում, այլ իրենց ողջ քաղաքական գործունեության ընթացքում: Քանի որ ՀՀ-ում վերջին տարիներին առավել նկատելի էր իրական ընտրությունների բացակայությունը, մենք չէինք մասնակցում ընտրություններին: 90-ական թվականների համամատությամբ հիմնական տարբերությանը այն է, որ ներկայումս հիմնական դերը ստանձնել է ընտրակաշառքը»,- հավելեց բանախոսը:
ԱԻՄ ղեկավարը նշեց, որ ներկայումս շահեկան վիճակում է գտնվում գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ով ընտրությունների է գնում միասնական ճակատով:
«Եթե ես գնամ նախագահական ընտրությունների միայնակ, ապա կկարողանամ հավաքել միայն 20 % ձայն»,- նշեց Պարույր Հայրիկյանը:
Բանախոսը, խոսելով ընտրությունների ընթացքի ամսին, նշեց, թե երկրորդ փուլն անխուսափելի է, եթե Հայաստանում լինեն արդար ընտրություններ, ի հայտ գան խոշոր քաղաքական միավորումներ: «Կա թեկնածու, որ հավաքում է տասը տոկոսից պակաս ձայն և հասկանում է, որ իր պարը կամ երգը երգված է: Կա թեկնածու, որ կարող է ստանալ տասը տոկոսից պակաս, բայց համարել, որ դա մեծ հաղթանակ է: Այս ընտրություններում լուրջ դեր կարող են ստանձնել միայն խոշոր քաղաքական միավումները»,-նշեց Պարույր Հայրիկյան:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում