Հ.Նաղդալյան. ՀՀԿ-ն հանրության հետ «поле чудес» չի խաղում
«Ջղաձգությունը բնորոշ է «ընդդեմ» պայքարողներին, կամուկացի մեջ գտնվողներին կամ դժվար որոշում կայացնողներին: Տվայտանքների մեջ ընկած մարդիկ են, որ իսկապես խուճապահար շարժումներ են կատարում և մտքեր բարձրաձայնում: Ո՛չ ՀՀԿ-ն, ո՛չ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը կամ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը երբևիցե խուճապի չեն մատնվել, չհիմնավորված, թույլ արգումենտներով, ներվային մտքեր արտահայտելով հանդես չեն եկել»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը: Հիշեցնենք, վերջին շրջանում ՀՀԿ-ի հասցեին հնչող քննադատություններին ավելացել է նաև մեղադրանք, թե ՀՀԿ-ականները նախընտրական այս ժամանակահատվածում բավականին նյարդայնացած են ու ջղաձիգ:
Ըստ Հ.Նաղդալյանի՝ ՀՀԿ-ն իր որոշումները ժամանակին և հիմնավոր է կայացնում, դրանք կապված կամ կախված չեն քաղաքական կոնյուկտուրայից, իրավիճակից, մեկ-երկու հայտարարությունից, թեկնածուից և այլն: Ավելին՝ կուսակցությունը, որն իր արածն ու չարածը հրապարակում է պահում հանրության համար թափանցիկ ու տեսանելի է, և երկրի համար կարևորագույն իրադարձությունների նկատմամբ լրջամիտ վերաբերմունքով գնում է առաջ.
«ՀՀԿ-ն գնում է ընտրության ոչ թե ինչ-որ մեկի դեմ, այլ մեր ժողովրդի վստահության քվեն ստանալու: Վաղուց հայտնի երևույթ է, որ ընտրությունների ժամանակ բոլորը միասին կամ առանձին-առանձին պայքարում են ուժեղագույնի դեմ: Մենք վաղուց ենք դրան սովոր, և մեր վարքագծի մեջ դրանից կախված որևէ բան փոփոխելու անհրաժեշտություն չունենք: Մենք մեզ բնորոշ վարքագծով ենք ներկայացել հանրությանը թե՛ անցյալում և թե՛ հիմա: «Իրավիճակը փոխվել է, կմտածենք…», «Դեռ չենք որոշել…», «Քննարկում ենք, բանակցում ենք», «Վաղը կասենք» և այդ տիպի պատճառաբանությունները մեր գործելաոճը չեն. մենք մեր հանրության հետ «поле чудес» չենք խաղում: Այդպես էլ պիտի լիներ, մենք երկրի համար ենք պատասխանատու: Դա ուրիշ բան է և դա պետք է հասկանալ»,- հավելեց ԱԺ փոխխոսնակը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա