Եթե Արամ Սարգսյանը չառաջադրվի, չի էլ պաշտպանի որևէ մեկին
«Կոնգրեսի օրհնությամբ, Կոնգրեսի ձեռամբ քաղաքական դաշտ ներմուծվեց միֆ, որ ԲՀԿ-ն ընդդիմադիր է: Իմ խորին համոզմամբ, Ծառուկյան Գագիկը կառաջադրի իր թեկնածությունը, և Կոնգրեսը կպաշտպանի նրա թեկնածությունը: Դա երևում է հենց դիրքորոշումից, Զուրաբյան Լևոնի հայտարարությունից, դա երևում է ակտիվի առանձին մարդկանց հետ մեր զրույցներից «Հրապարակ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը:
Թերթի այն դիտարկմանը, թե՝ ենթադրենք հենց այդ սցենարով լինի. ՀԱԿ-ը պաշտպանի Գագիկ Ծառուկյանին, ինչպիսի՞ն կլինի Ձեր վարքագիծը: Կառաջադրվի՞ Արամ Սարգսյանն այդ պարագայում, Եղիազարյանը պատասխանել է. «Այդ սցենարի դեպքում չենք պաշտպանի ոչ գործող իշխանությանը, ոչ էլ Գագիկ Ծառուկյանին: …Թող տպավորություն չստեղծվի, որ մենք սպասում ենք Ծառուկյանի որոշմանը: Մենք սպասում ենք Կոնգրեսի որոշմանը»: