Ս. Նիկոյան. Չեմ կարծում, թե ԲՀԿ-ի կողմից «Եվրոպայի հայտնագործումը» նույն ազդեցությունն ունի, ինչ Կոլումբոսի կողմից Ամերիկայի

Հայաստանյան ներքաղաքական զարգացումների ու առջևում սպասվող զարգացումների շուրջ Panorama.am-ը զրուցեց ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Սամվել Նիկոյանի հետ:

-Հաշվի առնելով, որ առջևում նախագահական ընտրություններ են, ինչպե՞ս կգնահատեք ներկայումս քաղաքական դաշտում ընթացող զարգացումները:

-Թևակոխում ենք նախագահական ընտրությունների նախընտրական ժամանակաշրջան և արդեն երևում են այն գործող անձինք, ովքեր պատրաստվում են մասնակցել նախագահական ընտրություններին: ՀՀԿ-ն արդեն իսկ հայտարարել է, որ իր թեկնածուն գործող նախագահն է, ինչի մասին պաշտոնապես կհայտարարվի դեկտեմբերի 15-ին կայանալիք համագումարի ժամանակ: Դեռևս պաշտոնական առաջադրումները չեն սկսվել, բայց մամուլից հայտնի է, որ առաջադրվելու ցանկություն ունեն Րաֆֆի Հովհաննիսյանը, Պարույր Հայրիկյանը, Վարդան Սեդրակյանը: Նաև խոսվում է Գագիկ ծառուկյանի առաջադրման մասին: Կարծում եմ՝ հետաքրքիր մրցապայքար է սպասվում:

-Ձեր կուսակիցները բավականին վստահ հայտարարում են, որ գործող նախագահի հաղթանակի հնարավորություններն ակնհայտորեն բարձր են, իսկ մնացած թեկնածուները պայքարելու են ընտրություններում երկրորդ տեղը գրավելու համար: Ինչպե՞ս կմեկնաբանեք նմանատիպ հայտարարությունները:

-Սահմանադրությամբ նախագահի ամենակարևոր ֆունկցիաներից է արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումը, իսկ նախագահը նաև զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է: Իսկ առկա իրողությունների պայմաններում այս երկու գործոնները կրկնակի կարևորություն են ստանում: Այդ երկու գործոնն այնքան ծանրակշիռ են, որ կարծում եմ՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, ընտրող, մոտենալով ընտրախցիկին ամենից առաջ իրեն պետք է հարց տա. թեկնածուներից ո՞վ կարող է լինել զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը: Իսկ պատասխանը ակնհայտ է:

-Պարոն Նիկոյան, ԲՀԿ պատվիրակությանը բրյուսելյան այցը մեծ աղմուկ առաջացրեց, բազմաթիվ մեկնաբանություններ եղան…

-Կարծում եմ, բավականաչափ ակտիվ լուսաբանվեց և դարակազմիկ այցելության տեսք տրվեց, բայց չեմ կարծում, թե ԲՀԿ-ի կողմից «Եվրոպայի հայտնագործումը» մարդկության զարգացման և ապագայի վրա կունենա այն նույն ազդեցությունը, ինչ Կոլումբոսի կողմից Ամերիկայի հայտնագործումը:

-Ի տարբերություն նախորդ՝ 2008 թվականի նախագահական ընտրությունների, երբ ընտրություններից 4-5 ամիս առաջ գրեթե հայտնի էին բոլոր հիմնական թեկնածուները, ներկայումս, երբ ընտրություններին 2.5 ամիս է մնացել ո՛չ ՀԱԿ-ը, ո՛չ ՀՅԴ-ն և ո՛չ էլ ԲՀԿ-ն իրենց թեկնածուի վերաբերյալ հստակություն չեն մտցրել: Ինչո՞վ է պայմանավորված այս հանգամանքը:

-Դա բացատրվում է անորոշությամբ, անվճռականությամբ և քաղաքական գործընթացին ոչ քաղաքական գործիքներով մասնակցությամբ: Իրոք, ես հասկանում եմ այն բարդ իրավիճակը, որում հայտնվել են շատ քաղաքական ուժեր և գործիչներ, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանը: Բանն այն է, որ Ծառուկյանի շուրջ կան ուժեր և գործիչներ, որոնք ամեն ինչ անում են Ծառուկյանի առաջադրման համար: Իսկ նրանց հաշվարկը շատ պարզ է. Ծառուկյանի հաղթանակի դեպքում կշահեն նաև իրենք, իսկ հակառակ պարագայում, դառնության պտուղները կկրի միայն ԲՀԿ ղեկավարը, քանի որ այդ ուղղորդող ուժերն այլևս կորցնելու ոչինչ չունեն:

-Պարոն Նիկոյան, երբ ԲՀԿ-ն ամիսներ առաջ սկսեց ակնարկել սեփական թեկնածուով հանդես գալու հնարավորության մասին, ՀՀԿ-ականներն անընդհատ հղում էին անում 2011 թվականին, ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՕԵԿ-ի կողմից ստորագրված կոալիցիոն հուշագրին, որում վերոնշյալ ուժերը պարտավորվում էին 2013 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում սատարել գործող նախագահի թեկնածությունը: Ինչպիսի՞ն է ԲՀԿ-ի կողմից սեփական թեկնածուով մասնակցելու վեաբերյալ Ձեր մոտեցումը:

-2013 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին գործող նախագահին սատարելու վերաբերյալ կոալիցիոն հուշագրի տակ ԲՀԿ-ի կողմից դրված ստորագրությունը ու այսօրվա իրողությունները խոսում են ԲՀԿ կարգախոսի ոչ կենսունակ լինելու մասին:

Կարծում եմ, որ նախագահական ընտրություններից հետո երկու հստակ սկզբունքային հարցեր լուծված կլինեն: Առաջինը, որ նախագահը կանցնի իր երկրորդ պաշտոնավարման ժամանակահատվածին և զերծ կլինի նախընտրական թե´ պառլամենտական, թե´ նախագահական պայմանականություններից և սպասվող հինգ տարին ինքն ամբողջությամբ կտրամադրի բարեփոխումները նոր որակով ու նոր մակարդակով անցկացնելու գաղափարին: Երկրորդը, նախագահական ընտրություններից հետո վերջ կտրվի քաղաքական պրոցեսների մեջ արհեստածին և ոչ քաղաքական գործընթացներին, իսկ քաղաքական գործընթացները կվերադառնան իրենց բնականոն հուն:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}