Մեղվաբույծ. Մեր մեղրը բազմածաղկային է, որի նմանը չկա աշխարհում
Մեղվաբուծության համար վատ տարի էր` կապված բնակլիմայական պայմանների հետ, արտադրվել է մեկ միլիոն տոննա մեղր: Ասուլիսում այս մասին ասաց «Մեղվաբույծների ազգային միավորում» ՀԿ-ի նախագահ Թելման Նազարյանը:
Նա նշեց, որ այժմ մեղվաբուծությունը զարգացնելուն միտված հնգամյա ծրագիր է մշակվում, որի իրագործման համար անհրաժեշտ է տարբեր գերատեսչությունների մասնակցությունը: Ըստ մեղվաբույծի, այս ոլորտի զարգացման համար պետությունը պետք է անպայման իր մասնակցությունն ունենա:
Թ. Նազարյանն ասաց, որ այսօր Հայաստանից մեղր չի արտահանվում, քանի որ արտադրանքը անգամ Հայաստանի պահանջարկը չի բավարարում, բացի այդ` արտահանվում է միայն էկոլոգիապես մաքուր մեղր, մինչդեռ Հայաստանում արտադրված մեղրն այդպիսին չէ, որովհետև կան հիվանդություններ, որոնք քիմիայով ենք բուժում: Նա նշեց, որ 2014-2015 թթ. արդեն կսկսեն բուժել այդ հիվանդությունները դեղաբույսերով, ինչն էլ կնպաստի էկոլոգիապես մաքուր մեղր արտադրելուն, հետևաբար նաև արտահանելուն:
«Մեր մեղրը բազմածաղկային է, որի նմանը չկա աշխարհում»,- ասաց մեղվաբույծը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում