Երբ փոխվում է ֆիզիոլոգիական վիճակը, փոխվում է նաև դեռահասի հոգեկանը. նրանց անհրաժեշտ է հարազատների օգնությունը
Երբ փոխվում է ֆիզիոլոգիական վիճակը, փոխվում է նաև դեռահասի հոգեկանը, և անհրաժեշտ է, որպեսզի նրա հարազատները օգնեն իրեն անցնել այդ տարիքային շրջանը և հատուկ ուշադրություն դարձնեն նրան: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ խոսեց հոգեբան Սիրանուշ Անդերասյանը:
«Դեռահասները կարիք ունեն սեռային ինդենտիֆիկացիայի, փորձում են նմանացնել հայտնի մարդկանց, առաջանում են կոմպլեքսներ, ինչը բերում է դեպրեսիվ վիճակի», -ասաց նա:
Ըստ բանախոսի՝ վիճակը մեծապես կախված է նաև ընտանեկան փոխհարաբերություններից: «Ծնողները դեռ ըմբռնում են որպես երեխա, իսկ դեռահասն իրեն մեծահասակ է համարում: Կարող են ներազդել նաև ծնողների միջև առկա խնդիրները», -ասաց նա:
Իր հերթին սեքսապատոլոգ՝ Վրեժ Շահրամանյանը նշեց, որ ոչ բոլոր ծնողներն են կարողանում համապատասխան հոգեբանական օգնություն տալ դեռահասին, և երբեմն՝ սեռային հասունության շրջանում նույնիսկ սթրեսի են հասցնում դեռահասին՝ կողմնորոշելու փոխարեն:
«Շատեն դեպքեր, երբ օրինակ, սեռային հասունության ժամանակ դեռահասին բերում են բժշկի մոտ, որպեսզի վերջինս ներազդի և բնական երևույթները ներկայացնի որպես հիվանդություն: Օրինակ՝ նման քայլերի են դիմում հատկապես տղաների մոտ՝ սեռական ինքնաբավարարման դեպքերում, ինչը խորը սթրես է բերում», - մանրամասնեց նա, խորհուրդ տալով ծնողներին սկսել սեռային դաստիարակությունը դեռ փոքր տարիքից և ճիշտ, չխեղաթյուրված ձևով՝ որպեսզի դա ապագայում բացասաբար չանդրադառնա:
Նրա գնահատմամբ՝ այսօր Հայաստանում բավարար քայլեր են իրականացվում սեռական դաստիարակության ուղղությամբ, մանավանդ՝ դպրոցներում, բայց պետք է դրանով զբաղվեն առանձին մասնագետներ, այլ ոչ թե ֆիզկուլտուրայի դասատուները միայն: Ըստ բանախոսի ՝ պետք է համապատասխան ինֆորմացիա տրվի նաև ընտանիքի պլանավորման շուրջ, որպեսզի դեռահասը նման խնդիրներ չունենա: