Իրանցի պատգամավոր. Ադրբեջանը համարձակություն չունի, որ Իրանի սահմանի մոտ հետախուզական ինքնաթիռ ուղարկի
Քիչ հավանական եմ համարում, որ Ադրբեջանը համարձակվի Իրանի սահմանի մոտ հետախուզական ինքնաթիռ ուղարկել:
Այդ մասին իրանական «արաննյուզ.իռ» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Մանսուր Հաղիղաթփուրը՝ արձագանքելով այսօր իրանական ԶԼՄ-ների տարածած այն տեղեկատվությանը՝ թե ադրբեջանական անօդաչու ինքնաթիռներն Իրանի սահմանին հետախուզական գործողություն են իրականացնում:
Հիշեցնենք, որ օրերս իրանական «ԻՌԱՍ» լրատվական գործակալության կայքում թողարկված վերլուծական հոդվածում Թեհրանի համալսարանի քաղաքագիտության ամբիոնի ասպիրանտ Ամին Փարթուն հերթականությամբ ներկայացնելով բոլոր այն զինատեսակները, (անօդաչու ինքնաթիռներ, հականավային «Gabriel» հրթիռներ, հակատանկային «Spike» հրթիռային համակարգեր, հակաօդային պաշտպանության, հակաբալիստիկ «Barak» հրթիռային համակարգեր, ռադարային համակարգեր) որոնք Ադրբեջանը վերջին տարիներին ձեռք է բերել Իսրայելից, հարց է տալիս. «Ադրբեջանի կողմից նման սպառազինությունների ձեռք բերումն ի վերջ ո՞ր սպառանալիքի դեմ է ուղղված»:
«Պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե այդ ռազմական տեխնիկան ուղղված է Հայաստանի դեմ. Սակայն ռազմական փորձագետների վերլուծությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանի կողմից ձեռք բերված ռազմական տեխնիկան ուղղված է կամ Իրանի, կամ Թուրքմենստանի դեմ, քանի որ Հայաստանը դեպի ծով ելք չունի: Այսպիսով` Ադրբեջանի հականավային հրթիռները միայն ուղղված են Իրանի և Թուրքմենստանի դեմ»,-նշել է իրանցի վերլուծաբանը:
Նախորդող տեղեկատվություն՝
Ադրբեջանական անօդաչու ինքնաթիռներն Իրանի սահմանին հետախուզական գործողություններ են իրականացնում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան