Ադրբեջանական անօդաչու ինքնաթիռներն Իրանի սահմանին հետախուզական գործողություններ են իրականացնում
Ադրբեջանական անօդաչու ինքնաթիռներն Իրանի սահմանին հետախուզական գործողություններ են իրականացնում:
Այդ մասին հաղորդում է իրանական «պրեսսթիվի.իռ» կայքը:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ Ադրբեջանի թալիշաբնակ Ասթարա շրջանում ամերիկյան ռադարային համակարգերի գործարկումից հետո Ադրբեջանն իսրայելցի ռազմական խորհրդատուների աջակցությամբ մոնտաժված անօդաչու ինքնաթիռների միջոցով հեռախուզական գործողություններ է իրականացնում Իրանի սահմանին:
Իրանական աղբյուրը հավելում է, որ Ադրբեջանը 2009-2012թթ. ընթացքում Իսրայելից 10 միավոր «Հերմես 450» մոդելի անօդաչու ինքնաթիռ է ձեռք բերել:
Իրանականա «արաննյուզ.իռ» կայքի հաղորդմամբ՝ ԻԻՀ ՊՆ նախարար Ահմադ Վահիդին, անդրադառնալով վերոնշյալ տեղեկատվությանը, նշել է. «Ադրբեջանական անօդաչու ինքնաթիռների կողմից Իրանի սահմանին հետախուզական գործողություններ կատարելու մասին մենք տեղեկատվություն չենք ստացել»:
Հիշեցնենք, որ օրերս իրանական «ԻՌԱՍ» լրատվական գործակալության կայքում թողարկված վերլուծական հոդվածում Թեհրանի համալսարանի քաղաքագիտության ամբիոնի ասպիրանտ Ամին Փարթուն հերթականությամբ ներկայացնելով բոլոր այն զինատեսակները, (անօդաչու ինքնաթիռներ, հականավային «Gabriel» հրթիռներ, հակատանկային «Spike» հրթիռային համակարգեր, հակաօդային պաշտպանության, հակաբալիստիկ «Barak» հրթիռային համակարգեր, ռադարային համակարգեր) որոնք Ադրբեջանը վերջին տարիներին ձեռք է բերել Իսրայելից, հարց է տալիս. «Ադրբեջանի կողմից նման սպառազինությունների ձեռք բերումն ի վերջ ո՞ր սպառանալիքի դեմ է ուղղված»:
«Պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե այդ ռազմական տեխնիկան ուղղված է Հայաստանի դեմ. Սակայն ռազմական փորձագետների վերլուծությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանի կողմից ձեռք բերված ռազմական տեխնիկան ուղղված է կամ Իրանի, կամ Թուրքմենստանի դեմ, քանի որ Հայաստանը դեպի ծով ելք չունի: Այսպիսով` Ադրբեջանի հականավային հրթիռները միայն ուղղված են Իրանի և Թուրքմենստանի դեմ»,-նշել է իրանցի վերլուծաբանը:
Նախորդող տեղեկատվություն՝
«Սանդի թայմզ».Իրանական հրթիռների արձակման դեպքում Իսրայելն Ադրբեջանի տարածքից նախահարձակ կլինի
Իրանական կայք. Արդյո ՞ք Ադրբեջանի տարածքից Իրանի վրա ռազմական հարձակում կլինի
Թեհրանը չի հավատում Ադրբեջանի հավաստիացումներին. Իսրայելից գնված ռազմական տեխնիկան կարող է օգտագործվել Իրանի դեմ