Ռուս շրջանավարտների 26 տոկոսը քննությունների համար դիմում է կրկնուսույցների օգնությանը
Ռուսական դպրոցների շրջանավարտների քառորդ մասը միասնական քննությունները բարեհաջող հանձնելու համար դիմում է կրկնուսույցների, շատ հայտնի՝ ռեպետիտորների օգնությանը: Այդ մասին այսօր հայտարարել է ՌԴ դաշնային վիճակագրական ծառայության պետի տեղակալ Կոնստանտին Լայկամը փոխանցում է «ՌԻԱ-նովոստի»-ն:
«Ավարտական դասարանների աշակերտների ու աշակերտուհիների գերակշիռ միեծամասնությունը՝ 90 տոկոս, հատուկ պատրաստվում են պետական միասնական քննություններին: Նրանցից 63 տոկոսը պատրաստվում է միայնակ, իսկ 26 տոկոսը՝ կրկնուսույցների օգնությամբ», -հայտարարել է պաշտոնյան:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա