«Բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար… ». Մարդու իրավունքների միջազգային օրն է
1950թ., ի պատիվ «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի», ՄԱԿ-ը հաստատեց Մարդու իրավունքների օրվան նվիրված տոնը, որը նշվում է դեկտեմբերի 10-ին:
«Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր»-ը հաստատվել է 48 երկրների կողմից Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 183-րդ լիգայում, որը տեղի է ունեցել Շայլոթ պալատում (Փարիզ) 1948թ. դեկտեմբերի 10-ին: Հռչակագիրը թարգմանվել է 375 լեզուներով ու բարբառնորով և համարվում է իրավունքների առաջին գլոբալ սահմանումը, որով օժտված են բոլոր մարդիկ: Բաղկացած է 30 հոդվածներից և Տնտեսական, սոցիալական ու մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրերին, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրերին հավասար երկու կամըտիր արձանագրություններով համարվում է Մարդու իրավունքների միջազգային օրինագծի մի մասը:
Համընդհանուր հռչակագիրը սկսվում է նախաբանով` բաղկացած յոթ կետերից: Նախաբանի յուրաքանչյուր կետ սահմանում է Հռչակագրկի ընդունման պատճառները: Առաջին կետը հավաստում է, որ մարդկանց արժանապատվության ճանաչումը աշխարհի ազատության, արդարության և խաղաղության հիմքն է:
Երկրորդ կետը դիտարկում է, որ մարդու իրավունքների նկատմամբ քամահրանքն ու արհամարհանքը հանգեցրել են մարդկության խիղճը վրդովող բարբարոսական գործողությունների, և մարդկության վեհ նպատակն է հռչակված այնպիսի աշխարհի ստեղծումը, ուր մարդիկ կվայելեն խոսքի ու համոզմունքների ազատություն և զերծ կլինեն վախից ու կարիքից:
Երրորդ կետը նշում է, որ քանզի մարդիկ հարկադրված չեն ընդվզել բռնակալության ու ճնշման դեմ, մարդու իրավունքները պետք է պաշտպանվեն օրենքի իշխանությամբ:
Չորրորդ կետը մարդու իրավունքները կապում է ազգերի միջև բարեկամական հարաբերությունների զարգացման հետ:
Հինգերորդ կետը Հռչակագիրը կապում է ՄԱԿ-ի Կանոնադրության հետ, որը վերահաստատում է հավատը մարդու հիմնական իրավունքների, մարդ անհատի արժանապատվության ու արժեքի նկատմամբ:
Վեցերորդ կետը նշում է, որ ՄԱԿ-ի բոլոր անդամները պարտավոր են, Միավորված ազգերի հետ համագործակցելով, հասնել մարդու իրավունքների ու հիմնական ազատությունների նկատմամբ համընդհանուր հարգանքի ու դրաց պահպանման:
Յոթերորդ կետը դիտարկում է, որ իրավունքների ու ազատությունների համընդհանուև ըմբռնումը վիթխարի նշանակություն ունի վերոնշյալ պարտավորության իրականացման համար:
Այս կետերը հաջորդում են «հայտարարությանը» Հռչակագրի մասին որպես «առաջադրանք բոլոր ժողովուրդներին ու ազգերին, որպեսզի յուրաքանչյուր անհատ և հասարակության յուրաքանչյուր մարմին» պետք է կրթության ու ուսուցման միջոցով նպաստի այս իրավունքների ու ազատությունների նկատմամբ հարգալից վերաբերմունք և ազգային ու միջազգային առաջադիմական միջոցառումներով ապահովի դրանց համընդհանուր արդյունավետ ճանաչումն ու պահպանումը թե անդամ պետությունների ժողովուրդներիև թե դրանց իրավասու տարածքների ժողովուրդների կողմից:
Նախաբանից բացի Հռչակագիրն ունի 30 հոդված http://www.un.am/res/Human%20Rights/Armenian%20Documents/UDHR_arm.pdf: Հռչակագրի առաջին հոդվածում ասված է. «Բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար իրենց արժանապատվությամբ և իրավունքներով: Նրանք օժտված են բանականությամբ ու խղճով և պարտավոր են միմյանց նկատմամբ վարվել եղբայրության ոգով»:
Ի դեպ, Գինեսի ռեկորդների գիրքը ՄԻՀՀ-ն համարում է «Ամենաշատ թարգմանված փաստաթուղթը» աշխարհում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները