Ադրբեջանում Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնի աշխատակցին արտաքսել են երկրից
Ադրբեջանում Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնի աշխատակցին արտաքսել են երկրից:
Այդ մասին հաղորդում է իրանական «ղաֆղազ.իռ» կայքը:
Իրանական աղբյուրը նշում է, որ, թեև Բաքվում Իրանի մշակույթի կենտրոնի աշխատակիցն ունեցել է ծառայողական անձնագիր և Թեհրանում Ադրբեջանի դեսպանությունից երեք ամսվա վիզա է ստացել, այնուամենայնիվ, արձակուրդն ավարտվելուց հետո Ադրբեջան վերադառնալիս Ասթարայի մաքսատնից արտաքսվել է Ադրբեջանից:
«Ադրբեջանի ոչ բարեկամական վերաբերմունքը միայն վերոնշյալ իրանցի դիվանագետին արտաքսելով չի սահմանափակվում. Ադրբեջանը վերջերս հրաժարվեց նաև Բաքվում ԻԻՀ հոգևոր առաջնորդի ներկայացուցչին 1 տարով վիզա տրամադրելուց:
Ադրբեջանի կողմից այդ երկրում գործող Իրանի ներկայացուցչությունների նկատմամբ այն պայմանաններում է ճնշում գործադրվում և սահմանափակվում նրանց գործունեությունը, որ Իրանը երկու տարի առաջ միակողմանիորեն Ադրբեջանի քաղաքացիների համար վերացրել է վիզային ռեժիմը»:
Նկատենք, որ ս.թ.փետրվարի 6-ին իրանական «արաննյուզ.իռ» կայքը հաղորդել էր, որ Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ այդ երկրում գործող Իրանի մշակույթի կենտրոնի աշխատակիցներից ոչ մեկին մուտքի արտոնագիր չի տրամադրելու:
Հիշեցնենք, որ 2011թ. հոկտեմբերին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը հաղորդագրություն էր տարածել, նշելով, որ Ադրբեջանի անվտանգության ուժերը հարձակում են գործել Բաքվում Իրանի հոգևոր առաջնորդի գրասենյակի վրա:
Նախորդող տեղեկատվություն՝
Ալի Հասանովի` իրանական այցի առաջին արդյունքները. Ադրբեջանից վտարվել է Իրանի հեռուստառադիոընկերության Բաքվի բաժանմունքի տնօրենը
Իրանական կայք. Պաշտոնական Բաքուն սահմանափակում է այդ երկրում գործող իրանական ներկայացուցչությունների գործունեությունը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին