Ալեքսանդր Լուկաշենկո. Հայաստանն ու Ադրբեջանն ի զորու են գտնել ԼՂ հակամարտության լուծումը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վստահ է, որ Հայաստանն ու Ադրբեջանն ի զորու են գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը: Այս մասին Բելառուսի նախագահն հայտարարել է այսօր ԱՊՀ, Բալթյան երկրներն ու Վրաստանը ներկայացնող գլխավոր խմբագիրների ակումբի անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ: Հաղորդում է բելառուսական «Բելթա» գործակալությունը:
«Որևէ մեկին ձեռնտո՞ւ է այս հակամարտությունը: Հնարավոր է՝ ձեռնտու է «բաժանիր և իշխիր» քաղաքականությունից ելնելով: Այդ իսկ պատճառով երկու նախագահները պետք է նստեն ու լուծեն այս խնդիրը, իսկ լուծումն առկա է», - ասել է Լուկաշենկոն ու հավելել. «Պետք է քաղաքական կամքով զինվել, որպեսզի մարդիկ նորմալ ապրեն այնտեղ:
«Կրակի գոտի այնտեղ պետք չէ ո՛չ Հայաստանին, ո՛չ Ադրբեջանին» , - ասել է Բելառուսի նախագահը: