Բեռլուսկոնի. «Ես աշխարհի լավագույն նախագահն եմ»
Իտալիայի նախկին վարչապետ, «Միլանի» նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին կարծում է, որ իր պաշտոնում աշխարհում իրեն հավասարը չկա: Այս մասին նա նշել է «La Gazzetta Dello Sport»-ին տված հարցազրույցում:
«Իմ փորձը պետք չէ թերագնահատել: Համաշխարհային ֆուտբոլի պատմության ընթացքում ես աշխարհի լավագույն նախագահն եմ»,- նշել է 76-ամյա Բեռլուսկոնին:
Հիշեցնենք, որ «Միլանում» այդ պաշտոնը նա զբաղեցնում է 1986 թ.-ից: Այս ընթացքում «Միլանը» 5 անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող, 8 անգամ` Իտալիայի չեմպիոն:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա