«Սպիտակի երկար ձմեռը». Իտալացի ճարտարապետի հուշերը` երկրաշարժի մասին
Սպիտակի երկրաշարժի 24-րդ տարելիցի օրը` Հռոմի Լևոնյան վարժարանում տեղի ունեցավ իտալացի ճարտարապետ Մարիո Մասիմո Սիմոնելլիի «Սպիտակի երկար ձմեռը» գրքի շնորհանդեսը:
Գիրքը լույս է տեսել Իտալիայում ՀՀ դեսպանության և «Իտալիո հայոց միության» հովանավորությամբ: Գրքի նախաբանը գրվել է Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանի կողմից:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, միջոցառման շուրջ 150 հյուրերի թվում էին Իտալիայի կառավարության փրկարարական ծառայության ներկայացուցիչները, ինչպես նաև իտալացի լրագրողներ:
Մարիո Մասիմո Սիմոնելլին 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի առաջին օրերից, շուրջ մեկ տարի ղեկավարում էր Իտալիայի կառավարության կողմից նշանակված փրկարարական և վերականգնողական աշխատանքների առաքելությունը:
«Սպիտակի երկար ձմեռը» գիրքը փաստավավերագրական է, որտեղ նկարագրված են ավերիչ երկրաշարժից հետո միջազգային հանրության զորակցությունը Հայաստանին, արտակարգ իրավիճակներում ձևավորված մարդկային փոխհարաբերությունները, երկրաշարժից տուժած հայաստանցիների արժանապատիվ տոկունությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին