Անտեղի է հարցը քաղաքականացնել. Գյումրու մանկավարժական համալսարանի ռեկտորի արձագանքը
Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանն այսօր արձագանքել է համացանցում բուհի մասին հրապարակումներին, թե ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իրեն կարգապահական տույժի է ենթարկե քաղաքական հայացքների համար:
«Ընթերցելով համացանցում հայտնված այն հրապարակումները, թե ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի կողմից ինձ կարգապահական տույժի ենթարկելու պատճառը իմ քաղաքական հայացքներ են, ուզում եմ արձագանքել, որ դեռ մայիս ամսին է նախարարի կողմից հանձնարարություն է եղել տեսչական ստուգումներ անցկացնել բոլոր պետական բուհերում, իսկ մայիս ամսին նախագահական ընտրությունները չէին մտել իրենց արտաքին քարոզչական փուլը, և տեսչական ստուգումները չեն անցկացվել միայն ԳՊՄ-ում: Այնպես որ, անտեղի է հարցը քաղաքականացնել. սա աշխատանքային սովորական գործընթաց է, հերթական ստուգումներ, որի մասին ամիսներ առաջ նախապես տեղեկացված է եղել բուհի կոլեկտիվը: Ստուգումների արդյունքում, իրոք, եղել են որոշակի թերություններ, որոնք շտկման փուլում են:
Ավելին ասեմ, նախարարության կողմից կազմված ակտում կան որոշակի նկատողություններ, որոնց հետ բուհը համաձայն չէ, և գրավոր տեսքով արդեն իսկ ներկայացրել է իր առարկությունները: Այնպես որ, նորից եմ խնդրում, հարցը իզուր չքաղաքակացնել, ի նկատի ունենալով այն, որ ես առաջին տարին չէ՝ աշխատում եմ որպես ռեկտոր: Արդեն տասներորդ տարին է, և 10 տարվա մեջ մի քանի համապետական, քաղաքական գործընթացներ են ընթացել, ես աշխատել եմ և դաշնակցական, և «Օրինաց երկրի» նախարարների հետ, այն ժամանակ էլ եղել են և Ազգային ժողովի ընտրություններ, և նախագահական ընտրություններ, ես վստահորեն հայտարարում եմ, որ գոնե ռեկտորները այդ ամեն ինչից ձերբազատված են: Ես, նույնպես միանում եմ Արմեն Աշոտյանի առաջարկին. ուսումնասիրել նախարարության կողմից կազմված ակտը, որից ակնհայտ կդառանա, որ զուր են ամեն ինչ քաղաքակացնում», -Գյումրու մանկավարժական համալսարանի ֆեյսբուքյան էջում հայտարարել է Վարդևան Գրիգորյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա