Տնտեսություն 11:40 11/12/2012

Հեֆֆերն. ՏՏ ոլորտը շատ խոստումնալից է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև փոխշահավետ գործակցության տեսանկյունից

Ստենֆորդի համալսարանի Քաղաքացիական և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետում մեկնարկել է «ԱրմԹեք» համաժողովը: Այն անցկացվում է Հայաստանի վարչապետի հովանու ներքո:

Կազմակերպիչների հաղորդմամբ, համաժողովն այցելող բարձրաստիճան պաշտոնյաների և ոլորտի ղեկավարների շարքում են Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը և Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը:

Այս ռազմավարական բիզնես ֆորումի նպատակն է միավորել բարձրագույն տեխնոլոգիաների ոլորտի ղեկավարների, հետազոտողների և գիտակրթական ու վենչուրային կապիտալի համայնքի ներկայացուցիչների և այլ ներդրողների, ինչպես նաև Սիլիկոնային հովտի, Հայաստանի, Եվրոպայի և այլ աշխարհագրական վայրերի բարձրաստիճան պաշտոնյաների՝ ուսումնասիրելու համար Սիլիկոնային հովտում և Հայաստանում հաջորդ սերնդի զարգացող շուկաները և հարակից տեխնոլոգիաները, ինչպես նաև ուղղորդելու համար Հայաստանը բարձր տեխնոլոգիաների զարգացման հաջորդ փուլ:

«Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջընթացը և ձեռքբերումները վերջին տարիների ընթացքում, ինչպես նաև հայկական տեխնոլոգիական հանրության զարգացման իրական անհրաժեշտությունը, ստիպում են մեզ բարելավել բարձր տեխնոլոգիաների մասնագետների կապը և համագործակցությունը, ստեղծել միջազգային գործարար հմտություններ և կատարելագործել զարգացած բարձր տեխնոլոգիաների ոլորտի կազմը: Մենք պետք է նաև զարգացնենք բիզնես հնարավորություններ և ստեղծենք նոր կապեր՝ ապահովելու համար համատեղելի, համապարփակ գործունեություն, որը կբարելավի Հայաստանի և տեղեկատվական/բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործարար միջավայրը»,-ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«ՏՏ ոլորտը շատ խոստումնալից է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև փոխշահավետ գործակցության տեսանկյունից: Ամերիկյան ՏՏ ներդրումները օգնում են փոխակերպել Հայաստանը 21-րդ դարի գիտելիքահենք տնտեսության. դա հենց այն է, ինչի կարիքն այս երկիրն ունի: Շնորհակալություն ԱՐՄԹԵՔԻ՝ այս կարևոր համաժողովի, բոլոր կազմակերպիչներին և մասնակիցներին՝ ԱՄՆ-Հայաստան տնտեսական կապերի ամրապնդման մեջ իրենց ներդրման համար: Ես նաև ողջունում եմ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությունը, որը Հայաստանում ՏՏ ոլորտի առաջնորդն է», - հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերն:

«Հայաստանի տնտեսության հեռանկարները զգալիորեն պայմանավորված են բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմամբ», - ընդգծել է, Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:

«Լինելով ակտիվորեն ներգրավված, ի թիվս այլ ներդրողների և բարձր տեխնոլոգիաների ոլորտի պաշտոնյաների, ԽՍՀՄ փլուզումից հետո «զրո տնտեսությունից» Հայաստանի անցումը նոր տնտեսության դյուրացնելու գործում ես տեսա մի հրաշք, թե ինչպես այս փոքրիկ երկիրը ի վիճակի եղավ ընդամենը մի քանի տարում ստեղծել նախանձելի մակարդակի բարձր տեխնոլոգիաների ոլորտ և սկսեց իր ներդրումն ունենալ այդ բնագավառի համաշխարհային համայնքի մեջ: Մենք շատ շնորհակալ ենք Քաղաքացիական և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետին այս եզակի իրադարձությունը Ստենֆորդ համալսարանում հյուրընկալելու համար», - ասել է Սիլիկոնյան հովտի բարձր տեխնոլոգիաների ոլորտի վետերան և Արմթեք համաժողովի համահիմնադիր Թոնի Մորոյանը:

«Հինգերորդ ԱրմԹեք համաժողովը համախմբում է Հայաստանի կառավարության բարձրագույն մարմիններին, գործարար առաջնորդներին և գիտակրթական համայնքի ներկայացուցիչներին՝ ի ցուցադրում Հայաստանի բարձր տեխնոլոգիաների գործարար տնտեսության: Հայաստանում բարձր տեխնոլոգիաների տնտեսության կառուցման իր վաղ քննարկումների փուլից համաժողովը վերաճել է մինչև Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ներկայիս հաջողությունների տոնման փուլ: Չնայած, որ միշտ ավելին անելու անհրաժեշտություն կա, Հայաստանի առաջընթացը անշուշտ տպավորիչ է»:

«Երբ ի հայտ են գալիս նոր տնտեսություններ, մենք տեսնում ենք ճկուն և կայուն ենթակառուցվածքների կառուցման մեծ ներուժ, օգտագործելով զարգացող տեխնոլոգիաներ, ուսումնասիրելով նոր նյութեր և տեխնոլոգիաներ, անդրադառնալով շրջակա միջավայրի վրա ազդող խնդիրներին, որոնք, հնարավոր է, երկար ժամանակ անտեսված են եղել, և կիսելով մեր փորձը, թե ինչպես կանխել աղետները: ԱրմԹեք համաժողովը տրամադրում է եզակի հնարավորություն բահայատելու մեր մտքերը՝ այդ հարցերին անդրադառնալիս: Մենք ուրախությամբ հյուրընկալում ենք միջոցառումը և ակնկալում ենք արդյունավետ փոխներգործություն»,- ասել է Սթենֆորդ համալսարանի Քաղաքացիական և բնապահպանական ճարտարագիտության պրոֆեսոր Էնն Քիրեմիջյանը:

Միջոցառումը կցուցադրի ՀՀ համաշխարհային բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության ունակությունների տպավորիչ զարգացումը՝ միավորելով այն կազմակերպություններին, ներդրողներին ու անհատներին, ովքեր հետաքրքրված են Հայաստանում արագ աճող բարձր տեխնոլոգիաների ոլորտով:

Սա արդեն հինգերորդ ամենամյա ԱրմԹեք համաժողովն է, որն անց է կացվում «Սովորել անցյալից, բացահայտել ապագան» կարգախոսի ներքո:

Այս մեկ օր տևողությամբ միջոցառումը միջավայր կտրամադրի բիզնեսի, կառավարության և կրթական ոլորտների ներկայացուցիչների համար՝ քննարկելու Հայաստանի բարձր տեխնոլոգիաների տնտեսությունը և հարթակ մշակելու դրա հետագա զարգացման համար: Օգտվելով «պանելային քննարկում» ձևաչափից՝ համաժողովը մասնակիցներին և ներկայացուցիչներին ներգրավելու պատշաճ ձևաչափ է տրամադրում հասնելու համաձայնության մի հարթակում, որը կօգնի որոշել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների տնտեսության զարգացման ուղղությունը մոտակա մի քանի տարիների համար: Բացի այդ, այն կբացահայտի մասնակիցների համար ներդրումային հնարավորություները, և կօգնի այս նորաստեղծ հանրապետությանն ավելի լավ հասկանալ և պատրաստել իր կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակներն ու խնդիրները՝ նպաստելով անհատների և ներդրողների համար էլ ավելի բարենպաստ միջավայրի և Հայաստանին հատուկ արժեքների ստեղծմանը՝ Հայաստանի և Սիլիկոնային հովտի միջև արդեն իսկ առկա ամուր կապերի և կամրջի միջոցով Հայաստանում գործողություններ ծավալելու համար:

Տեղեկանք`
Տեղակայված լինելով Հայաստանում և Սիլիկոնյան հովտում՝ ԱրմԹեքը՝ բարձր տեխնոլոգիաների համաշխարհային ռազմավարական բիզնես ֆորումը, հարթակը և համաժողովը, հիմնադրվել է արդյունաբերության և բիզնես մասնագետների համայնքի ներկայացուցիչների կողմից՝ Հայաստանի արագ զարգացող բարձր տեխնոլոգիաների ոլորտի աճը խթանելու համար՝ տրամադրելով կայուն և արդյունավետ կամուրջ Սիլիկոնային հովտի և Հայաստանի միջև բոլոր երեք ոլորտներում՝ համալսարան, արդյունաբերություն և կառավարություն՝ ի ցույց դնելու Հայաստանը՝ որպես ներդրումների համար մեծ ներուժ ունեցող օֆշորային վայրի և խթանել մասնագիտական աճը բարձր տեխնոլոգիաների հայկական աշխարհասփյուռ համայնքում:

Կազմակերպիչները ողջունում են համագործակցությունն այն անձանց հետ, ովքեր ունեն նույն գաղափարները և չունեն որևէ քաղաքական նպատակներ: Սիլիկոնային հովտում 2007-ին և 2009-ին, Հայաստանում՝ 2008-ին և 2011-ին հաջողությամբ անցկացված ԱրմԹեք համաժողովներից հետո, միջազգային տեխնոլոգիական և գործարար համաժողովների շարունակական անցկացումը դարձել է կազմակերպության հիմնական նպատակը: ԱրմԹեքի նպատակներն են` հայկական բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների և արդյունաբերության համար ապահովել կապեր և ռեսուրսներ, ինչպես նաև անհատների կամ համաշխարհային կազմակերպությունների մասնակցությունը, որոնք կարող են շահել համագործակցությունից և Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում ներդրումներից, խթանել բիզնես հնարավորությունները, ընդգծել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի աճը, խթանել միջազգային համագործակցությունը և ներդրումները: Լրացուցիչ տեղեկատվության համար այցելեք www.armtechcongress.com կայքէջը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:41
Զուրաբիշվիլին որոշել է նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունից առաջ գիշերել նախագահականում
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տեսաուղերձում հայտարարել է, որ գիշերելու է իր նստավայրում իր իրավահաջորդի երդմնակալության նախօրեին։...
Աղբյուր` Panorama.am
22:52
Բայդենը խոստովանել է, որ ափսոսում է ԱՄՆ նախագահական ընտրապայքարից դուրս գալու համար
ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը իր մտերիմ մարդկանց շրջապատում մասնավոր զրույցներում ափսոսանք է հայտնել, որ լքել է պետության ղեկավարի պաշտոնի...
Աղբյուր` Panorama.am
22:38
Հայ շախմատիստների հաջողությունները 2024 թվականի ընթացքում
Հայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է հայ շախմատիստների հաջողությունները 2024 թվականի ընթացքում:  Հայաստանի շախմատի տղամարդկանց...
Աղբյուր` Panorama.am
21:53
Հայաստանի պատմության թանգարանն այս տարի ունեցել է ավելի քան 100 000 այցելու
Հայաստանի պատմության թանգարանը 2024 թվականի ընթացքում իրականացրել  է ավելի քան 20 ցուցանահանդես, 60-ից ավելի տարաբնույթ միջոցառում։...
Աղբյուր` Panorama.am
21:10
ՄԱԿ. 2024-ը՝ երեխաների համար ամենավատ տարիներից մեկը
Յուրաքանչյուր վեցերորդ երեխա կամ մոտ 473 միլիոն երեխա ապրում է պատերազմական գոտում՝ 2024 թվականը դարձնելով երբևէ եղած վատագույն տարիներից մեկը:...
Աղբյուր` Panorama.am
20:45
Քեյթ Միդլթոնի 9-ամյա դուստրը խախտել է թագավորական արարողակարգի կանոնը
Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի դուստրը՝ 9-ամյա արքայադուստր Շառլոտան, խախտել է թագավորական արարողակարգի կանոններից մեկը։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
20:19
Դուք սխալ ճանապարհով եք գնում, վնասում եք 1 մլն երևանցիների առողջությունը, պետք է կանգնեք. Քրիստինա Վարդանյան
Երևանի վերջին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունեց, որ մայրաքաղաքի օդը նորմայից 3.5 անգամ ավել աղտոտված...
Աղբյուր` Panorama.am
19:58
Երեխաները բարձր են պահում Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հոր՝ լեգենդար հրամանատար Գեղամ Գաբրիելյանի հիշատակը
Արցախցի երեխաները շարունակում են հաջողություններ գրանցել տարբեր մարզաձևերում։ «Բերդ» թերթը գրում է, որ ի հպարտություն Արցախի և...
Աղբյուր` Panorama.am
19:47
Ժաննա, նստի, անբավարար. Դեմոյան
«Ես երկար չմտածեցի, մի քիչ խորհեցի ու եկա այն եզրակացության, որ նախկիններն էստեղ մեղավոր չեն»:
Աղբյուր` Panorama.am
19:37
Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս բուք է։
Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Սևանի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Նիկոլը՝ բանավեճի իր առաջարկով ակամայից տակտիկական առումով միավորեց երեք նախագահների թիմերին. Աշոտյան
«Միանշանակ, և ոչ միայն բովանդակային, այլև տեխնոլոգիական առումով, երբ անմիջապես դրանից հետո խաղացրեց քովիդային անհեթեթ քարտը»,-...
Աղբյուր` Panorama.am
19:11
Նախաքննական մարմինը փոխել է եղբորս առաջադրած մեղադրանքը, բայց պետք է կայացվեր հետապնդումը դադարեցնելու որոշում. Երիցյան
«Նախաքննական մարմինը փոխել է եղբորս առաջադրած մեղադրանքն ու պարեկային ծառայողների հետ միջադեպը որակել որպես Ա. Երիցյանի կողմից մարմնական...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ուսուցիչների համար վերջին տարիներին ստեղծվում են միայն անհարմարություններ. Դանիելյան
«Անչափ կարևոր առաքելություն իրականացնող, շատ հաճախ նվիրյալի պես աշխատող ուսուցիչների համար վերջին տարիներին ստեղծվում են միայն...
Աղբյուր` Panorama.am
18:44
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ավիահարվածներ են հասցրել Եմենի՝ հութիների կողմից վերահսկվող նահանգի վրա. Al Masirah
ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ավիացիան հարվածներ են հասցրել Եմենի հյուսիս-արևմուտքում գտնվող Հաջա նահանգի ուղղությամբ այն բանից հետո, երբ Եմենի...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ալիևի հերթական նախապայմանն իրականություն է դառնում ոչ թե Մոսկվայի, Վաշինգտոնի կամ Փարիզի, այլ Նիկոլի շնորհիվ. Աշոտյան
«Նիկոլը ոչ թե խանգարում է Մոսկվային, այլ ՌԴ-ի համար «օգտակար հիմար»՝ useful idiot է հանդիսանում։ Իր արմենպրեսյան զեղումներն անթերի էին այդ տեսակետից»»։
Աղբյուր` Panorama.am
18:17
Հայաստանում 2025-ին առաջին անգամ կկայանան միջազգային 3 խոշոր մրցաշար
Հայաստանում 2025 թվականին առաջին անգամ կկայանան միջազգային 3 խոշոր մրցաշար, որոնք ընդգրված են Եվրոպայի բռնցքամարտի ֆեդերացիայի EUBC օրացույցային...
Աղբյուր` Panorama.am
18:06
Զելենսկին ու Ալիևը քննարկել են ադրբեջանական ինքնաթիռի կործանման դեպքը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Ղազախստանում...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ադրբեջանում ապօրինի կալանավորված Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու քրեական գործն ուղարկվել է դատարան
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործը, ով ավելի քան մեկ տարի Բաքվի բանտում...
Աղբյուր` Panorama.am
17:40
Ադրբեջանը հայտնել է Հայաստանի հետ սահմանի՝ մինչև 13 կիլոմետր երկարությամբ հատվածում սահմանազատման մասին
Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատումն ու սահմանազատումն իրականացվել է մինչև 13 կիլոմետր երկարությամբ հատվածում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
17:31
Ողբերգական վթար. բախվել են մեքենաներ, կան զnhեր
Դեկտեմբերի 28-ին, ժամը 14:40-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Մայիսյան...
Աղբյուր` Panorama.am
17:24
Զուրաբիշվիլին միացել է Թբիլիսիում ընդդիմության «կենդանի շղթային»
30 օր շարունակ Թբիլիսիում և շրջաններում շարունակվող բողոքի ակցիան այսօր շարունակվում է կենդանի շղթայով։ Ակցիայի մասնակիցների թվում են տարբեր...
Աղբյուր` Panorama.am
17:07
Գրականության և արվեստի թանգարանի՝ տասներորդ մուսային վերաբերող բաժնում պահպանում են բազմաթիվ արժեքավոր վկայություններ
Այսօր Կինոյի միջազգային օրն է, և սա հիանալի առիթ է՝ անդրադառնալու Գրականության և արվեստի թանգարանի՝ տասներորդ մուսային վերաբերող այս բաժնին։...
Աղբյուր` Panorama.am
16:49
Պուտինը զանգահարել է Ալիևին և ներողություն խնդրել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսով քննարկել են Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ դեկտեմբերի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
16:36
Ադրբեջանը խստացնում է ՌԴ քաղաքացիների կեցության կանոնները
Ադրբեջանի իշխանությունները մտադիր են փոփոխություններ մտցնել իրենց տարածքում Ռուսաստանի քաղաքացիների ժամանակավոր գտնվելու կանոններում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:24
Ռուսաստանի ԱԳՆ. 10 տարվա գործունեության ընթացքում ԵԱՏՄ-ն դարձել է միջազգային տնտեսական հարաբերությունների կարևոր դերակատար
2025 թվականի հունվարի 1-ին լրանում է 2014 թվականի մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասին պայմանագրի ուժի մեջ մտնելու և ԵԱՏՄ-ի՝...
Աղբյուր` Panorama.am
16:14
Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է Հայաստանում՝ 3-4 բալ ուժգնությամբ
Սույն թվականի դեկտեմբերի 28-ին` տեղական ժամանակով ժամը 15:44-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 11։44-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ...
Աղբյուր` Panorama.am
15:54
«Օպելի պատմությունը» գրեթե բոլոր տեսանկյուններից դարձավ բուռն քննարկման առարկա, սակայն մի շատ կարևոր ասպեկտ մնաց աննկատ. Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է.  «Օպելի պատմությունը» գրեթե բոլոր տեսանկյուններից վերջին երկու օրվա ընթացքում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
13:39 28/12/2024

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}