Լավանդայի Արայիկի կուսակցությունը կակտիվանա հունվարից
«Հրապարակը» հետաքրքրվել է, թե որտեղ է գործում նախկին ՕԵԿ անդամ, գործարար Արայիկ Հայրապետյանի` Լավանդայի Արայիկի կուսակցությունը՝ հիշեցնելով, որ գործարարը դեռ հոկտեմբերին էր հայտարարել, որ Գործարարների կուսակցություն է հիմնում, որի մեջ կմտնեն միայն բիզնես գործունեություն ծավալած անձինք:
«Մենք ակտիվ գործունեություն կծավալենք նոր տարվանից հետո»,-թերթի հարցադրմանը պատասխանել է Հայրապետյանը, ով չի ցանկացել հայտնել, թե ներկայումս քանի մարդ է անդամակցել այդ կուսակցությանը: Հարցին՝ հայտնի գործարարներից կա՞ն, վերջինս պատասխանել է. «Մենք հայտնիների համար չենք կուսակցություն հիմնում, մեր կուսակցությունը կազմված է լինելու հատկապես միջին և փոքր ձեռնարկատերերից»: Հայրապետյանը նաև վստահեցրել է, թե շատ հայտնիներ են արդեն հետաքրքրվել: