Բնապահպանության նախարարը վարչապետից գաղտնի արգելոցի տնօրեն է նշանակել
«Հրապարակը» տեղեկացել է, որ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրեն է նշանակել Հրաչ Հովակիմյանին, ով նորից ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանավորյալն է:
«Ուշագրավն այն է, որ չսպասելով տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթի արդյունքներին` նախարարը միանգամից նշանակում է արել: Այս անձը նախկինում զբաղեցրել է անտառտնտեսության ղեկավարի պաշտոնը, և Արգամիչը նպատակահարմար է գտել , որ նա պետք է դառնա Խոսրովի անտառի հսկիչը, որտեղ տարածքներ ունեն իր խնամի Գագիկ Ծառուկյանը և Ռոբերտ Քոչարյանը: Հապշտապ նշանակումը պայմանավորված է Տիգրան Սարգսյանի բացակայությամբ, քանի որ նախկին տնօրինացուի` Նոնոյի նշանակման ձախողման հարցում դերակատարում է ունեցել վարչապետը, ով ոչ թե Խոսրովի արգելոցով է մտահոգ, այլ Հովիկ Աբրահամյանի պրոտեժեներին է դեմ»,- գրում է թերթը: