Ս. Մինասյան. Հետընտրական պրոցեսների համար ՀԱԿ-ը պետք է նախ` պատրաստ լինի նախընտրական պայքարի
Այս պահին ՀԱԿ-ը կորցրել է այն ռեսուրսներն ու հնարավորությունները, որոնք ուներ 2008-2009 թվականներին և եթե այս իրավիճակում, հատկապես խորհրդարանական ընտրություններից հետո ՀԱԿ-ը, գտնվելով խորհրդարանում, խոսում է փողոցային քաղաքականության մասին դա նման է նոստալգիկ բնույթ ունեցող հայտարարության: Նա կորցրել է իր ռեսուրսները, և փողոցային քաղաքականությունն այս պահին ակտուալ չէ: Panorama.am-ի հետ զրույցում անդրադառնալով երեկ տեղի ունեցած ՀԱԿ հանրահավաքին նման տեսակետ հայտնեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:
Այնուհետև, նա ընդգծեց այն հանգամանքը, որ հանրահավաքը տևել է շատ կարճ և ելույթներով հանդես չեն եկել ՀԱԿ այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Նիկոլ Փաշինյանը, Գագիկ Ջհանգիրյանը, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանն ընդհանրապես չի մասնակցել հանրահավաքին, և դա պայմանավորեց հստակության բացակայությամբ. «ՀԱԿ-ի ներսում էլ հստակություն չկա, տարբեր մոտեցումներով քաղաքական գործիչներ են միավորված ՀԱԿ-ի շուրջ»:
Պատասխանելով հարցին, թե` հնարավո՞ր է արդյոք, որ ՀԱԿ-ը նախապատրաստվում է «հետընտրական գործընթացների, քաղաքագետը նշեց. «Հետընտրական պրոցեսների պատրաստ լինելու համար ՀԱԿ-ը նախ պետք է պատրաստ լինի ակտիվ նախընտրական պայքարի, պետք է ունենա իր թեկնածուն և աջակցի նրան: Բայց այս պահին մենք այդ զարգացումները չունենք և չեմ կարծում, որ կունենանք մոտակա օրերին և շաբաթներին»,- հավելեց Ս. Մինասյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա