Բոլոր ճանապարհները երթևեկելի են
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ին, ժամը 10.30-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
Որոշ շրջաններում՝ Աշոցքում, Ստեփանավանում, Նոյեմբերյանում, Սպիտակում, Արթիկում, Ապարանում, Մարալիկում, Թալինում, Բաղրամյանում, Արմավիրում, Աշտարակում, Եղվարդում, Վանաձորում, Սևանում, Գավառում, Կոտայքում, Ճամբարակում, Արտաշատում, տեղում է ձյուն:
Սելիմի լեռնանցքում, Կոտայքի, Սևանի, Գավառի տարածաշրջաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման և մշակման աշխատանքներ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը խորհուրդ է տալիս վարորդներին երթևեկել ձմեռային անվադողերով: