Դանիայում գտել են Անդերսենի ամենավաղ հեքիաթը
Դանիացի հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենի ամենավաղ ստեղծագործությունը պատահաբար հայտնաբերել են Դանիայի ազգային արխիվում, հաղորդում է «Ռիա Նովոստին»՝ հղում անելով դանիական ԶԼՄ-ներին:
Գտածոյի արժեքավոր լինելը հաստատել են մասնագետները, որոնք ուսումնասիրում են Անդերսենի գրվածքները:
Հեքիաթը մոմի արկածների մասին է, որը չի կարողանում որոշել իր գոյության իմաստը: Հեքիաթի ավարտին մոմը հանդիպում է կրակին, որն էլ վառում է մոմը` դրանով իսկ ցույց տալով նրա նշանակությունը:
Գիտնականների պնդմամբ, սա սենսացիոն բացահայտում է, քանի որ, ամենայն հավանականությամբ, Անդերսենի առաջին հեքիաթն է:
Հանս Քրիստիան Անդերսենի բազմաթիվ ստեղծագործություններ թարգմանվել են 125 լեզուներով:Դրանք հայտնի են ոչ միայ Եվրոպայում և Ամերիկայում, այլև Ճապոնիայում, Չինաստանում և Ասիայի այլ երկրներում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները