Իրանական կայք. Ադրբեջանը շարունակում է իր հակաիրանական քաղաքականությունը. Ոչինչ էլ չի փոխվել
Ադրբեջանը շարունակում է իր հակաիրանական քաղաքականությունը:
Այդ մասին նշված է իրանական «արաննյուզ.իռ» կայքում թողարկված վերլուծական հոդվածում:
Հոդվածի հեղինակը, անդրադառնալով Ադրբեջանի վարած հակաիրանական քաղականությանը, մասնավորապես նշում է.
«Ադրբեջանը, լինելով Իրանի հարևանը, մշտապես հայտարարում է, որ Իրանի հետ «բարիդրացիական» հարաբերություններ ունի, սակայն այն ինչին մենք իրականում ականատես ենք լինում որևէ առնչություն չունի Բաքվի պնդումների հետ:
. Հակաիրանական, իրականությանը չհամապատասխանող նյութերով լեցուն ադրբեջանական դպրոցական դասագրքերում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել:
. Շատ քիչ օրեր են լինում, որ Ադրբեջանի պետական և մասնավոր լրատվամիջոցները հակաիրանական հաղորդումներ չհրապարակեն:
. Հակաիրանական գործունեություն ծավալող «Մոնաֆեղին» խմբավորման անդամները դեռևս շարունակում են գտնվել Ադրբեջանում:
. Իրանցի դիվանագետները դեռևս դիվանագիտական նորմերին հակասող վերաբերմունքի են արժանանում: Մեկ տարվա ընթացքում թվով վեցերորդ իրանցի դիվանագետին արգելեցին մուտք գործել Ադրբեջան:
. Իրանի և իսլամի թշնամի համարվող Իսրայելի և Ադրբեջանի հարաբերություններն օրեցօր ավելի են զարգանում:
. Ադրբեջանի դատարաններում դեռևս շարունակվում են շիա կրոնական գործիչներն Իրանի հետ կապ ունենալու մեղադրանքով դատապարտվել ազատազրկման»:
Շարունակելով վերոնշյալ թեման՝ հոդվածագիրը նշում է, որ օրերս Ադրբեջանի հակաիրանական քաղաքականությանը ավելացել է ևս մեկ ուղղություն. Ադրբեջանցիների համաշախարհային կոնգրեսը (ԱՀԿ) Մեջլիսի պատգամավոր և ԱՀԿ նախագահ Սաբիր Ռուսթամխանլիի գլխավորությամբ օրերս «Հյուսիսային և Հարավային Ադրբեջանի հարաբերությունները. Առկա իրողությունները, հեռանկարները և մեր պարտականությունը» թեմայով նիստ է գումարել, որի ընթացքում շահարկվել է իրանցի թյուրքախոս ազարիների հարցը:
Նախորդող տեղեկատվություն՝
Ադրբեջանում կասկածի տակ են դնում Իրանի տարածքային ամբողջականությունը. Բաքվում ԻԻՀ դեսպանության արձագանքը