Աշխարհահռչակ բրենդ ամբասադոր Մարկու Ռեյտինենը համտեսել է քուֆթա… «Փոխեցի իմ կարծիքը խաշած մսի մասին» (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Ֆինլանդացի աշխարհահռչակ բրենդ ամբասադոր Մարկու Ռեյտինենը Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակնեում վարպետության դասընթացներ է անցկացնում ոլորտի մասնագետների, ռեստորանային, հյուրանոցային, առևտրի և սպասարկման, բիզնես ոլորտների ներկայացուցիչների հետ:
Բրենդ ամբասադորի խոսքով, շրջագայում է աշխարհի այն երկրներում, որտեղ արտահանվում է (100 երկիր) «Ֆինլանդիա» օղին` նպատակ ունենալով ներկայացնել օղին ընդհնարապես որպես կատեգորիա:«Ես լիովին սիրահարված են «Ֆինլանդիային»»,- անկեղծացավ նա:
Ուկրաինայի և ԱՊՀ երկրների «Ֆինլանդիա» ապրանքանիշի պատասխանատու Քրիստոֆ Մատենկոն ասաց, որ ԱՊՀ երկրներից Հայաստանը «Ֆինլանդիա» օղու համար ամենամեծ շուկան է: «Հայկական խոհանոցը համեղ է ու յուրահատուկ, համապատասխանում է ալկոհոլ խմելու մշակույթին»,- նշեց նա:
Մարկու Ռեյտինենը պատմեց, որ թեև իքնը մսակեր է, բայց երբեք իրեն դուր չի եկել ուղղակի խաշած միսը: «Երեկ ես ձեզ մոտ կերա, անունը չեմ կարող ասել (քուֆթա-հուշում են կողքից) ու փոխեցի իմ կարծիքը խաշած մսի մասին»,- խոսոտվանեց դեգուստատորը:
Ոլորտի մասնագետները նշում են, որ Մարկու Ռեյտինենը գիտի օղու մասին ամեն ինչ և նույնիսկ ավելին, ուստի տվյալ ոլորտում նրա ունեցած անսահման գիտելիքների համար էլ նրան անվանում են «օղու կենդանի շտեմարան»:
Նշենք, որ վարպետության դասերից հետո կայանալու է նաև Finland Vodka Cup բարմենների մրցույթը տեղական պրոֆեսիոնալ բարմենների մասնակցությամբ: Մրցույթի ժյուրին ղեկավարելու է հենց Մ. Ռեյտինենը:
Լուսանկարները` ԼԻԼԻԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻ