Gangnam Style-ը սպանել է 46-ամյա տղամարդու
Հարավկորեացի ռեփեր PSY-ի հիթ դարձած «Gangnam Style» երգը Մեծ Բրիտանիայում սպանել է երեք երեխաների հորը: Այս մասին գրում է «Վեստի. ռու»-ն ու մանրամասնում, որ Բլեքբերն քաղաքի բնակիչը հանկարծամահ է եղել Gangnam Style երգի տակ պարելուց հետո:
Դժբախտ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 9-ին` ընկերություններից մեկի` ամանորի առթիվ կազմակերպված հավաքույթի ժամանակ: Խնջույքին 46-ամյա Իմոն Քիլբրիդի հետ ներկա է եղել նաև նրա կինը: Հենց նա էլ լրատվամիջոցներին մանրամասներ է հաղորդել պատահածի մասին:
«Մեզ համար շատ հաճելի երեկույթ էր, Իմոնը հենց նոր էր վերջացրել այդ երգի տակ պարելը: Իմոնը պաշտում էր նման միջոցառումներ և շատ էր սիրում պարել: Հանկարծ նա ասաց, որ վատ է զգում և ուշագնաց եղավ»,-պատմել է այրին:
Րոպենների ընացքում տեղ հասած շտապօգնության աշխատակիցները չեն կարողացել նրա կյանքը փրկել, հիվանդանոց տեղափեխվելու ճանապարհին նա մահացել է: Բժիշկներն ասել են, մահվան պատճառը սրտի նոպան է եղել:
Իմոնը երեք տղա ունի, նրան ուսանողներ են` 18-22 տարեկան:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում