«Գազպրոմը» ցանկանում է բարձրացնել Հայաստանին մատակարարվող գազի գինը
«Գազպրոմ» ընկերությունը ցանկանում է 2013 թվականին Հայաստանին մատակարարվող գազի գինը թանկացնել: Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
Ըստ նրա՝ ընկերության հետ բանակցությունները շարունակվում են, իսկ գազի նոր սակագինը կհայտարարվի դեկտեմբերի վերջերին:
Նշենք, որ պաշտոնական տվյալներով` Հայաստանը գազ ստանում է 1000 խոր. մետրը 180 դոլարով:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա