Ա. Հովհաննիսյան. Ամանորի նախաշեմին միայն խոզի ազդրամսի գինը կբարձրանա
Ամանորի նախաշեմին մսամթերքի գնաճ չի նկատվի, բացառությամբ խոզի ազդրամսի` 8-10 տոկոսով, քանի որ պահանջարկը շատ է, իսկ քանակը` քիչ: Այս մասին ասուլիսում ասաց գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, ինչպես տավարի, այնպես էլ խոզի մսի գինը այժմ, ամռան ամսիների համամետ, նվազել է: Գնի նվազումը, նախարարության պաշտոնյայի խոսքով, պայմանավորված է այն հանգամանքով, որ խոշոր և մանր եղջերավոր կենդանիների գլխաքանակը աճել է: Նման աճ, ըստ նրա, վերջին 30-40 տարվա ընթացքում չի եղել:
Ի դեպ, Ա. Հովհաննիսյանն ասաց, որ սիբիրախտը չի նպաստել տավարի մսի գնանկմանը: Նրա տվյալներով, սիբիրախտի միայն 12 դեպք է արձանագրվել: Վերջին երկու շաբաթում սիբիրախտի որևէ դեպք չի գրանցվել և այժմ բազմաստիճան վերահսկողություն է իրականացվում:
Գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետն ասաց, որ այս տարվա 11 ամիսների ընթացքում Հայաստանում իրացվել է 98 հազար տոննա միս. նախորդ տարվա համեմատ արձանագրվել է աճ:
Ա. Հովհաննիսյանը նաև ասաց, որ ամանորյա տոների հետ կապված ձվի գինը նույնպես չի բարձրանա նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում արձանագրված գնից, ինչպես նաև կբավավարվի ամբողջ պահանջարկը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա