ՀԱԿ-ում դեռ չգիտեն` Լևոն Տեր-Պետրոսյանն առաջադրվելո՞ւ է, թե ոչ
Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջադրվելո՞ւ է 2013 թվականի ՀՀ նախագահական ընտրություններում որպես նախագահի թեկնածու, թե՞ ոչ: Այսօրվանից սա կլինի ամենաշատ հնչող հարցը. կարծում է «Հայկական ժամանակը»:
Երեկվա դրությամբ, ՀԱԿ կենտրոնական գրասենյակում հարցի պատասխանը չունեին: Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը թերթի թղթակցին ասել է, որ Կոնգրեսի քաղխորհրդում այժմ քննարկումներ են ընթանում, և հարցի պատասխանը կհնչի այդ քննարկումների ավարտից հետո: Մուսինյանը նույնն է ասել նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի` որպես թեկնածու չառաջադրվելու և որևէ այլ թեկնածուի չսատարելու որոշման առիթով: «ՀԱԿ քաղխորհրդի քննարկումների ամփոփումից հետո հայտարարություն կլինի»,- ասել է Մուսինյանը: Փաստորեն, երեկ քաղխորհրդի նիստի հիմնական հարցը եղել է հենց Տեր-Պետրոսյանի առաջադրումը: Թե ովքեր են կողմ արտահայտվել առաջադրմանը, ովքեր դեմ` հայտնի չէ: