ՀՀՇ-ն իր համագումարին հրավիրել է նաև ԲՀԿ-ին
«Դեկտեմբերի 22-ին կայանալիք ՀՀՇ համագումարի հյուրերի ցանկը բավական ուշագրավ տեսք ունի. առաջին անգամ ՀՀՇ համագումարին հրավիրված է լինելու նաև ԲՀԿ-ն:- գրել է «Ժողովուրդը»:- Մինչդեռ նախկինում, երբ այս կուսակցությունն իշխող կոալիցիայի մաս էր, ընդդիմադիր կուսակցությունները նրան չէին հրավիրում համագումարներին»: ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանից «Ժոդովուրդ»-ը տեղեկացել է, որ ՀՀՇ-ն իր համագումարին հրավիրելու է Հայ ազգային կոնգրեսի անդամ բոլոր կուսակցություններին, ինչպես նաև ԱԺ-ի` ոչ կոալիցիոն ուժերին` ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին ու «Ժառանգությանը»: Իսկ այս օրերին, ըստ Մանուկյանի, ՀՀՇ-ն զբաղված է համագումարի նախապատրաստական աշխատանքներով: