Գոլդ թվերն ու ծնունդները. 12.12.12-ին 104 ծննդաբերություն է գրանցվել
Երեկ` 12.12.12-ին երբ մարդիկ հրաշքների էին սպասում, համացանցում տեղեկություն տարածվեց, որ մայրանալ պատրաստվող շատ կանայք մայրաքաղաքի ծննդատներից մեկում բժիշկներին ստիպում են կեսարյան հատում անել, որպեսզի երեխանները ծնվեն խորհրդանշական օրը:
Զուգադիպությո՞ւն է, թե՞ պատահականություն, 12.12.12-ին Երևանի բժշկական կենտրոններում գրանցված ծննդաբերությունները նախորդ օրերի համեմատ գրեթե կրկնապատկվել են:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի հանրային կապերի պատասխանատու Շուշան Հունանյանը Panorama.am-ին հայտնեց, որ կնոջ ցանկությամբ կեսարյան հատում չի իրականացվում:
«Դա միանշանակ այդպես է: Ցուցանիշ գոյություն ունի, որը տվյալ ծննդատունը չպետք է գերազանցի»,-ասաց Շ. Հունանյանը:
Առողջապահության նախարարության տրամադրած տվյալների համաձայն, դեկտեմբերի 1-11-ը Երևանի ծննդատներում գրանցվել է 605 ծննդաբերություն, որից 189-ը եղել է կեսարյան հատմամբ /31 տոկոս/:
Դեկտեմբերի 10-ին մայրաքաղաքի ծննդատներում գրանցվել է ընդհանուր առմամբ 65 ծննդաբերություն, որից 28-ը կեսարյան հատմամբ: Դեկտեմբերի 11-ին Երևանի ծննդատներում գրանցվել է 59 ծնունդ, 18-ը` կեսարյան հատմամբ:
Արդեն 12.12.12-ին պատկերը բոլորովին այլ է: Մեկ օրում մայրաքաղաքի ծննդատներում գրանցվել է 70 ծնունդ, իսկ մարզերում` 34, որոնցից 47-ը` կեսարյան հատմամբ:
Panorama.am-ին նախարարության տրամադրած տվյալների համաձայն, առավել շատ կեսարյան հատումներ գրանցվել են «Էրեբունի» և Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոններում, յուրաքանչյուրում կատարվել է 9-ական կեսարյան հատում: Նշենք, որ երեկ «Էրեբունիում» գրանցվել է 23 ծննդաբերություն, իսկ Գրիգոր Լուսավորիչում` 15 ծննդաբերություն:
Նախարարությունից չկարողացան տվյալներ տրամադրել նախորդ տարիների «գոլդ» օրերին արձանագրված ծննդաբերությունների թվի վրա, օրական տվյալները չեն պահպանվում, դրանք գումարվում ենք նախորդ օրերին ու ամփոփվում:
Նախորդող հրապարակում`
Երևանում կեսարյան հատումների թիվը ծննդաբերությունների 30 տոկոսն է կազմում. Ինչո՞ւ են կանայք նախընտրում այն
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները